Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՀԱՅՖԵՍՏՈՒՄ» ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՀԱՅՖԵՍՏՈՒՄ» ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆԵԼ»

 

Ամփոփվեց մեր իրականության մեջ յուրահատուկ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը:«Հայ Ֆեստի» մասնակիցները ստացան պատվոգրեր փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ, ով, ինչպես ինքն է ասում, մազերը սպիտակել են այս փառատոնում: Շատերը հուզված էին ու հիացած ե՛ւ փառատոնով, ե՛ւ Հայաստանով: Ավելին`օրինակ, Ֆինլանդիայի ներկայացուցիչներն արդեն հայերեն էին խոսում, չնայած դեռեւս սահմանափակվեցին «շնորհակալություն» ու «հրամեցեք» ասելով: Իսկ Ռուսաստանից ժամանած «Բաց տարածք» թատերախմբի ներկայացուցիչը փառատոնի ամփոփմանը եկել էր բավական տխուր, ինչի մասին անկեղծանալով նշեց. «Այսօր ողբերգություն է մեզ համար, որովհետեւ երբ երազանքը դառնում է իրականություն, դու ողբերգություն ես ապրում: Ես հույս ունեմ, որ երբ կհեռանանք Հայաստանից, կպարզվի, որ սա կախարդական երազ էր եւ մենք կվերադառնանք այստեղ մի նոր ներկայացմամբ»: «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար ՑԵԼԱԿ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆԸ, ով փառատոնին ներկայացավ երկու պրեմիերայով` հպարտորեն ասաց. «Եթե դու անում ես պրեմիերա «Հայ Ֆեստին», ուրեմն` դու ունես մի բան, որի մասին հետո հպարտորեն կասեն»: Համալսարանական թատրոնի ռեժիսոր ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆՆ Էլ կարճ ու կոնկրետ հավելեց. «Հայ Ֆեստում» կարելի է ամեն ինչ անել եւ ամեն ինչ տեսնել»: Ի դեպ, հայֆեստյան ամփոփման ժամանակ հետաքրքիր անակնկալ էր սպասվում նաեւ «Իրավունքին»: Թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ արժանացավ «Հայ Ֆեստի» մրցանակի` երկար տարիներ լավագույնս փառատոնը լուսաբանելու համար: «Ամեն տարի «Հայ Ֆեստից» սպասել ենք յուրահատուկ ներկայացումներ եւ ասեմ, որ այն մշտապես արդարացվել է: Յուրաքանչյուր լրագրողիս համար մեծ պատիվ է գնահատված լինելը: Շնորհակալ եմ` այս մրցանակին արժանացնելու համար», - մրցանակը ստանալով` ասաց Լ. Եղիազարյանը:

Շնորհավորելով մեր գործընկերուհուն մրցանակի եւ «Հայ Ֆեստին» 13-րդ փառատոնի մեկնարկի կապակցությամբ` մեզ մնում է միայն մաղթել նորանոր ձեռքբերումներ ու ստեղծագործական վերելքներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ