Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՙ15 ԵՐԳ` 2015 ԹՎԱԿԱՆԻՆ

Արխիվ 12-16

15 ԵՐԳ` 2015 ԹՎԱԿԱՆԻՆ

Գյումրու Սբ Յոթ Վերք եկեղեցու հոգեւոր երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սաթենիկ Ասլանյանը ցեղասպանություն տեսածների երրորդ սերունդն է: Նրա տատիկը եւ պապիկը 1915 թվականին փրկվելով օսմանցու յաթաղանից` եկել եւ հաստատվել են ՀՀ Շիրակի մարզում: Տիկին Ասլանյանը պապիկից լսել է այն բոլոր սարսափների մասին, որոնց ենթարկվել են Արեւմտյան Հայաստանում, այս պատմությունների հիման վրա էլ գրել է 15 երգ` նվիրված պատմական Հայաստանի նահանգներին: Երգերը լույս կտեսնեն 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. ՙՊապիկս գաղթել է Երզնկայից, հաճախ էր կրկնում. ՙԷ¯հ, լաո, բնավեր ենք դարձել՚: Այդ ժամանակ մենք փոքր էինք եւ չէինք հասկանում, թե ինչ է ասում: Երբ չափահաս դարձանք, նա մեկ առ մեկ պատմեց այն ոճրագործությունները, որոնք տեղի են ունեցել Երզնկայում: Թուրքերը գիշերով մտել են Երզնկա, սպանել պապիկիս ընտանիքի անդամներին, լցրել հորերը ու ծածկել հողով: Պապիկս կարողացել է թաքնվել եւ միանալ հայ գաղթականներին, սակայն տեսել է, թե ինչպես է թուրքը սպանում իր եղբորը, քրոջը, փոքրիկ երեխաներին...՚:
Սաթենիկ Ասլանյանի խոսքով` պապերի արյան կանչն իր մեջ շատ հզոր է, արյան կանչով էլ ծնվում են նրա երգերը` Սասունի, Երզնկայի, Ալաշկերտի, Վանի եւ մնացած բոլոր նահանգների մասին: Նահանգներ, որոնք ունեն պատմական անցյալ, հոգեւոր մշակույթ եւ հսկայական ժառանգություն. ՙՄեր ազգը 10 մլն է, ինչքան էլ նրանք սփռված լինեն աշխարհով մեկ, միեւնույն է` նրանց բոլորի մեջ խոսում է արյան կանչը: Մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, մի օր մենք գնալու ենք Արեւմտյան Հայաստան ոչ թե մեկ կամ երկու օրով, այլ գնալու ենք ու տեր կանգնենք մեր պապերի հողերին՚:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ