ՙԻՄԱՆԱԼՈՎ ԵՂԲՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ` ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ՚
Արխիվ 12-16Նախօրեին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ինքնասպանության փորձ է կանխվել: Քուչակ գյուղի քսանվեցամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել` իրեն ցած նետելով Ապարան քաղաքի ոստիկանության շենքի մոտ գտնվող կիսավեր շենքի տանիքից: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քուչակի գյուղապետ Ամիրյանը: Ապա անդրադառնալով հարցին, թե ինչն է երիտասարդ տղային ստիպել նման քայլի գնալ, գյուղապետը հավելեց.
- Եղբոր կալանավորումը: Եղբայրը ինչ-որ քրեական գործի շրջանակներով է անցնում, եւ այդ օրը նրան ոստիկանությունը կալանավորել էր: Նա էլ իմանալով եղբոր կալանավորման մասին` փորձել է ինքնասպան լինել: Այլ մանրամասների տեղյակ չեմ: Երիտասարդը հանգիստ, խելոք տղա է, գյուղում անասնապահությամբ է զբաղվում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
