Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՎՐԱՍՏԱՆԻ ՙՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ՚

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԻ ՙՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ՚

Երեկ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն լրագրողներին հայտնել էր կարեւորագույն արտաքին քաղաքական լուրը` որ երկրի ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում, որպեսզի արտերկրում օգտագործվի երկրի անգլալեզու Ջորջիա (Georgia) անունը: ՙՆախարարությունը գործնականում աշխատում է այդ ուղղությամբ, եւ ես հուսով եմ, որ վերջիվերջո այդ փոփոխությունը տեղի կունենա՚,- հայտարարեց նա:
Իսկ նախօրեին վրացական կայքերը տարածել էին ճապոնական TV-Asahi հեռուստաընկերության տեսանյութը, ուր նշվում է, որ վրաց իշխանությունների բազում խնդրանքների կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը հարց է քննարկում, որ այդ երկիրն անվանեն ոչ թե ՙԳրուզիա՚, ինչը ճապոներեն հնչում է ՙԳուրուձիա՚, այլ անգլերեն տարբերակով` Ջորջիա: Հեռուստաընկերությունը նաեւ ՙկծեց՚ վրացիներին, մատնանշելով, որ պաշտոնական Թբիլիսին, չգիտես ինչու, չի դիմում բուն վրացական ՙՍաքարթվելո՚ անվանումն օգտագործելու խնդրանքով:
Բարեբախտաբար մեր հարեւան երկիրը չի դիմել ՀՀ իշխանություններին` հայերենում երկիրը Ջորջիա կոչելու, եւ ինչպես կոչում ենք Վրաստան, այդպես էլ շարունակվելու է, առանց որեւէ առարկությունների: Սակայն մազութային սուլթանատի բախտը չի բերել, քանզի կովկասյան թուրքերին այդպիսի խնդրանք հղվել է, եւ թերեւս Գյուրջիստան ասելու փոխարեն ստիպված ասել եւ գրելու են Ջորջիստան կամ նման մի բան:
Ինչեւէ, այդ ամենն իրոք լուրջ է մեր դրացի երկրի համար, եւ ամենեւին էլ հումոր չէ: Թեեւ հումորային իրավիճակ եղել էր, օրինակ, 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ` քանի որ ԱՄՆ-ում կա Ջորջիա անունով նահանգ, աշխարհագրական գիտելիքներից ավանդաբար կաղացող բազում ամերիկացիներ անկեղծորեն կարծում էին, թե ռուսները պատերազմում են այդ նահանգի հետ: Բայց բոլոր դեպքերում լավ է, որ անվանակոչության սուպեր խնդիրը ոչ մի կապ չունի ոչ մեզ հետ, ոչ էլ հայ-վրացական հարաբերությունների: Գամառջոբա:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ