Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական ՙեռյակի՚ հրավիրած հանրահավաքը շարունակում է մնալ առեղծվածային թե° բովանդակության առումով, թե° ՙեռյակի՚ առաջնորդների հարցով: Մինչ այժմ թեպետ ՀԱԿ, ՙԲարվաճ Հայաստան՚ եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունների ակտիվը հանրությանը համոզում ու վստահեցնում է, որ հանրահավաքին կմասնակցեն Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նույն առաջնորդների գրասենյակները շարունակում են չհաստատել այդ լուրերը: Ի վերջո, թե մշտապես հանրահավաքներին ներկա ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանրահավաքին, թե` ոչ, փորձեցինք պարզել կուսակցության մամլո խոսնակ, Երեւանի ավագանուՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՑ.
- Դեռեւս հստակ ոչինչ չկա:
- Որեւէ նախապայման կա, որով պայմանավորված է պարոն Հովհաննիսյանի մասնակցությունը:
- Ո°չ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի մասնակցել, ապա կմասնակցի: Նման նախապայմաններ չկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ