Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՍՏԱՑՎՈՒՄ Է` ՄԻ ՕՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ՄԻ ՕՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16

ՙՍՏԱՑՎՈՒՄ Է` ՄԻ ՕՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ՄԻ ՕՐ` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՚

Այնուամենայնիվ, ոչ իշխաական ՙեռյակը՚ մնաց անդրդվելի եւ որոշեց Հայաստանի` Մաքսային միության անդամակցման վավերացումը նշել Ազատության հրապարակում: Ի վերջո, արդյոք սա պատահականություն էր, թե մտածված բողոք, ՙԻրավունքը՚ պարզեց ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեսակետը.
-Ինձ թվում է` դա պատահական զուգադիպություն չէ: Միգուցե մտացածին է, որպեսզի մեկ անգամ եւս իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեն կամ խանգարեն ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցմանը: Չնայած` դա իրենց կուսակցությունների գործն է, բայց մենք համարում ենք այն ոչ ճիշտ: Եվ մեր դիրքորոշումը` Մաքսային միության վերաբերյալ, հաստատակամ է: Մենք ողջունել ենք ՄՄ անդամակցումը եւ ողջունում ենք իշխանութունների այդ քայլը:
- Ըստ Ձեզ, կհաջողվի ոչ իշխանական ՙեռյակին՚ ՄՄ անդամակցմանն ընդառաջ` շիկացնել ներքաղաքական իրավիճակը:
- Իհարկե, նրանց նպատակը դա է: Բայց ինձ թվում է` գնալով ժողովուրդն ավելի է կողմնորոշվում ու առաջիկայում կհասկանա, թե բանն ինչում է: ՙԵռյակի՚ խոսակցություններից ստացվում է` մի օր ընդդիմություն են, մի օր` իշխանություն: Իսկ ՙեռյակում՚ առանձին մարդիկ հետապնդում են անձնական շահեր: Այնպես որ, դժվար թե նրանց հաջողվի, որովհետեւ ժողովուրդն ավելի բանիմաց է դարձել, եւ քաղաքական իրավիճակին իրատեսորեն է մոտենում:
- Ամեն դեպքում, ժողովուրդը կգնա± այդ հանրահավաքին:
- Ժողովուրդը, կարծես թե, զբաղմունք չունի, բայց ունի ազատ ժամանակ եւ այդ իմաստով կարող է գնալ, որպեսզի ժամանակ անցկացնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ