Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙԿԵՂԾ ՀՀՇ-Ն ԷԼ ՊԵՏՔ ԵԿԱՎ

Արխիվ 12-16

ԿԵՂԾ ՀՀՇ-Ն ԷԼ ՊԵՏՔ ԵԿԱՎ

Չնայած հսկայական գրանտածիծ հանրույթից ոչ ոք չի միացել ՙեռյակին՚, այնուամենայնիվ, հայտնվել է ՙՀԿ-ների կոչ՚` ակտիվ մասնակցելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որը ստորագրել են 4 ՀԿ: Դրանցից 3-ի անունները ոչինչ չասող են, սակայն 4-րդը ՙՀայոց համազգային շարժում՚ հասարակական կազմակերպությունն է, որը գլխավորում է ՀԱԿ-իստ Վահագն Հայոցյանը: Հիշեցնենք, որ ժամանակին դա ստեղծվել էր, որպեսզի Արարատ Զուրաբյանին եւ այլ նախաձեռնողներին խանգարեն գրանցել ՀՀՇ անունով կուսակցություն, սակայն չէին կարողացել: Հիմա էլ այդ ՀԿ-ն ստորագրել է ՙեռյակային՚ հանրահավաքի կոչի տակ, բայց էականը ոչ թե այդ ստորագրությունն է, այլ դրա վերաբերյալ բուն ՀՀՇ-ի արձագանքը: ՀՀՇ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այդ կոչի կապակցությամբ բավականին կոշտ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել ՀՀՇ-ի ղեկավարների եւ Լեւոն Զուրաբյանի միջեւ, որի ընթացքում ոչ այնքան գրական բառապաշարով Զուրաբյան Լյովիկին ասել են այն ամենը, ինչ մտածում են նրա մասին, եւ պահանջել են կեղծ ՀՀՇ-ի անունը որեւէ տեղ չօգտագործել: Միաժամանակ սոցցանցերի եւ կապի այլ միջոցների օգնությամբ ՀՀՇ բոլոր անդամներին տեղեկացրել են, որ այդ կոչի հետ ՀՀՇ կուսակցությունը որեւէ կապ չունի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ