Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՍՅՈՒՆԵՑԻ ՀԱՑԱՐՏԱՐԴՐՈՂ «ՄԱՐԶՊԵՏԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՐԵՆ ԴԻՄԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՅՈՒՆԵՑՈՒ»

Արխիվ 12-16

ՍՅՈՒՆԵՑԻ ՀԱՑԱՐՏԱՐԴՐՈՂ «ՄԱՐԶՊԵՏԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՐԵՆ ԴԻՄԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՅՈՒՆԵՑՈՒ»

«Զարմանում եմ էն մարդկնց վրա, ովքեր տեղի-անտեղի շահարկում են Սուրիկ Խաչատրյանի անունը: Մարդը եկած օրվանից, վարկյան անգամ չի կորցնում զբաղվելու սյունեցիների հոգսերը թեթեւացնելու խնդրով: Չնայած ապերախտ կլինենք, որ չասենք, որ նա միշտ էլ`անկախ մարզպետ լինել չլինելուց հետաքրքվել եւ աջակցել է սյունեցիներին, շատ ժամանակ իր անձնական միջոցները չխնայելով: Եվ դա արել է առանց հաշվի առենելու, թե մարդիկ դա կգնահատեն, թե ոչ: Ու էսօր, երբ մեր մարզպետի առաջարկով Սյունիքում հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխվել է՝ դառնալով 600 գրամ հացի դիմաց՝ 240 դրամ, իսկ Գորսում` ընդհանրապես այսօրվանից 600 գրամ հացը կարժենա 200 դրամ ու այդ ամենը շհնորհիվ մեր մարզպետի: Ցավալին միայն այն է, որ նորից մի քանի անշհնորհակալներ, դրա մեջ ինչ-ինչ հետին նպատակներ են փնտրում»,-նման կերպ արտահայտվեց iravunk.com-ի խմբագրություն զանգահարած Գորիսի հացարտադրող գործարարներից` ՎԱՀԱԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Հավելելով.

- Ու հաստատ հավատեցեք, որ ամբողջ Սյունիքում օր-օրի դրական փոփոխություններ դեռ կլինեն: Որովհետեւ ի տարբերություն նախկին մարզպետի, Սերգեւիչը չի կենտրոնանում Սյունիքի մեկ կամ երկու քաղաքաների վրա, նրա համար կապ չունի մարդը կապանցի է, սիսիանցի, մեղրեցի, քաջարանցի, թե գորիսեցի: Նրա համար բոլորն էլ սյունեցի են, իսկ սյունեիների համար մեր մարզպետը միշտ էլ եղել ամուր մեջք: Նրան հարգում. գնահատում ու ընդունում են բոլորը, ու դա նրա համար, որ նա լսել եւ փորձում է ամեն կերպ աջակցել իրեն դիմած  ցանկացած սյունեցու:

Հիշեցնենք, որ արձագանքելով Սյունիքի մարզպետարանում ՀՀ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և հացարտադրությամբ զբաղվող գործարարների հետ կայացած հանդիպման արդյունքում կայացված որոշմանը, այն է հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Գորիսում հացարտադրողները ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելու հացի գնագոյացման խնդիրները հաշվարկելով,հաշվի առնելով Գորիսում գործող ալրաղացի տնտեսական գործունեության մեջ ճանապարհածախսի բացակայությունը, հոկտեմբերի 8-ից 600 գրամ հացը կարժենա 200 դրամ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ