Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԼԻԴԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԽՈՍՔ ԱՍԱԾ ԼԻՆԻ ԵՏՄ-Ի ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ԼԻԴԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԽՈՍՔ ԱՍԱԾ ԼԻՆԻ ԵՏՄ-Ի ՄԱՍԻՆ»

 

Քաղաքական «թատերաբեմում» շարունակում են «գաստրոլներ» տալ ոչ իշխանական քառյակը: Մեկը սահմանադրական բարեփոխումներին է դեմ, մյուսին բարկացրել է Հայաստանի` ՄՄ եւ ԵՏՄ անդամակցումը, երրորդն էլ` կառավարական աթոռներ է ուզում: Բարձրացված խնդիրներից մի քանիսի շուրջ  «Իրավունքը» զրուցեց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

- Պարոն Սահակյան, սահմանադրական բարեփոխումների մասին հանրությունը տեղյակ է այնքանով, որքանով այն դրական կամ բացասական առումով մեկնաբանում են քաղաքական գործիչները: Իրականում ինչպե՞ս պետք է ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի այս հարցում:

- Իսկապես, այդ խնդիրը կա: Մենք փորձում ենք ամեն ինչ քաղաքականացնելով` չմտնել ավելի, այսպես ասած, մասնագիտական քննարկումների մեջ եւ այլն: Բայց կարծում եմ` այս խնդիրը լուծելի է, որովհետեւ, երբ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, հայեցակարգը հաստատվի, ըստ ընթացակարգի, նախատեսված է մի լայնածավալ քննարկում նաեւ Ազգային ժողովում: Եվ այստեղ մեր քաղաքական ուժերը, իրոք, անելիք ունեն, որպեսզի ձեր իսկ կողմից նշված այդ քաղաքական շեշտադրումներից անցնենք խորը մասնագիտական կամ բովանդակային քննարկման: Եվ այդ ժամանակ քաղաքացին պետք է հասկանա, թե ինչի՞ համար է այս փոփոխությունն արվում կամ այս փոփոխության պարագայում, ինչ կփոխվի իր կյանքում` կբարելավվի՞ այն, թե՞ կվատթարանա: Այս հարթության մեջ պետք է փորձենք քննարկել, որպեսզի հանրաքվեի ժամանակ արդեն քաղաքացին իմանա, լուրջ պատկերացումներ կազմի եւ կարծում եմ` ճիշտ որոշում կկարողանա կայացնել, թե նմանատիպ փոփոխություններ պետք են, թե` ոչ:

- Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր ներքին քաղաքական մթնոլորտը հոկտեմբերի 10-ից հետո, երբ այլեւս իրականություն կդառնա ՀՀ` Մաքսային միության անդամակցումը:

- Իմ պատկերացումներն ու ակնկալիքները մի փոքր այլ են, ավելի շատ տնտեսական ոլորտի: Կցանկանամ, որ մենք կարողանանք արտահանման ծավալներն ընդլայնել ու մի քիչ ավելի լայն շուկա մտնենք: Իսկ քաղաքական ուժերը, թե ինչպիսի ազդեցություն կունենան այդ գործընթացներին եւ այլն, դա քաղաքական ուժերի որոշելիքն է: Ըստ էության, չեմ հիշում, որ, այսպես ասած, հիմնական դերակատար քաղաքական ուժերից որեւէ մեկը կամ որեւէ մեկի լիդերի խոսքը բացասական վերաբերմունք պարունակի Եվրասիական միության վերաբերյալ: Ես առնվազն չեմ կարողանում մտաբերել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ