Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՐԲ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՀՈՒՅՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՙ01-99՚-Ի ԳԱՐՍԵՎԱՆԸ...

Արխիվ 12-16

ԵՐԲ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՀՈՒՅՍԸ ԴԱՌՆՈՒՄ  Է
ՙ01-99՚-Ի ԳԱՐՍԵՎԱՆԸ...


Սեպտեմբերի 30-ին Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դեպքի` ՙԻրավունքի՚  կողմից հրապարակումը շոկի մեջ էր գցեց թատերական աշխարհի որոշ ներկայացուցիչների: Իսկ դեպքն իրոք մտահոգվելու առիթ է տալիս. ՙԼիր արքա՚ ներկայացման ժամանակ  պարանը կտրվել էր, դերասան Վասիլ Նազլուխանյանը  երկու հարկանի տան բարձրությունից ընկել էր ու կոտրվածքներ ստացել:

Մոտ մեկ ամիս նա  կինելի բժիշկների վերահսկողության տակ: Թատրոնի տնօրինությունը Հովհաննես Չախմախչյանի գլխավորությամբ ՙարել էր ամեն ինչ՚` ծածկադմփոց, իսկ ավելի կոնկրետ` դեպքը լրագրողների ականջից խուլ պահելու համար: Սակայն հանդիսատեսի մասին կարծես թե մոռացել էին. այն հանդիսատեսի, որն ակտիվորեն  շարունակում է քննարկել տեղի ունեցածը: Ժողովրդական ասացվածքն ասում է` ՙՄախաթը պարկի մեջ չես պահի, այն մի օր մի տեղից դուրս կգա՚: Այս դեպքում, սակայն պատկերն ավելի դաժան էր ու ցավոտ. իրենց թաքցրած մախաթը ծակեց հենց իրենց աչքը: ՙԻրավունքի՚ հրապարակումն այնքան անակնկալ էր` դեպքը պարտակողների համար, որ ինչպես միշտ շտապեցին հրապարակված տեղեկությունը համարել էժանագին սենսացիա, հերքել այն, կախվել փրփուրներից` վատ վիճակի մեջ դնելով տուժող դերասանին ու թատրոնի գլխավոր հաշվապահին, որոնք ձեն-ձենի տված հաստատեցին եղելությունը: Բայց, ի զարմանս շատերի, ճակատագրի հեգնանքով ՙփրկության՚ հասավ տուժող դերասանը` Վասիլ Նազլուխանյանը, ով տվյալ ներկայացման մեջ ծառային էր մարմնավորում եւ իր կերպարին հավատարիմ մնալով` շտապեց տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ՙմեծահոգաբար՚ իր վրա վերցնել, անգամ զուգահեռներ անցկացնել իր եւ ՙ01-99՚ ֆիլմի հերոս Գարսեւանի միջեւ: Թատրոնի ղեկավարությունն էլ  պահը բաց չթողեց.  ՙԻրավունքի՚ հետ զրույցում շատ հանգիստ, գլուխը բարձր` մեղքը բարդեց դերասանի վրա: Մի բան էլ հայտարարեց, թե մարդկային արժեքներով առաջնորդվելով` որոշել է  դերասանի բուժման ծախսերն իր վրա վերցնել:
Թե ով է իրականում այս ամենի համար ՙբադասխան՚ տալու, կպարզեն իրավապահները, քանի որ գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Բայց հետաքրքրիր է` ինչո±ւ է միշտ Վանաձորի թատրոնը հայտնվում նման սկանդալների, տարաբնույթ խոսակցությունների կիզակետում: Միգուցե, սրա մասին մտածեն իրենց պատեպատ խփող, PR-ի, էժանագին սենսացիաների ու մանրուքների ետեւից վազող թատերական աշխարհի որոշ ներկայացուցիչներ, ոչ թե աղաղակող փաստերն ամեն  գնով, հիստերիայի հասնող մակարդակով, ոտնատակ տալով:

Կույտը մշակեց ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ