Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԵԹԵ ԴՈՒՌԸ ԲԱԽԵՍ, ԿԲԱՑՎԻ, ԻՆՉՊԵՍ ԻՄ ԴԵՊՔՈՒՄ...»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԴՈՒՌԸ ԲԱԽԵՍ, ԿԲԱՑՎԻ, ԻՆՉՊԵՍ ԻՄ ԴԵՊՔՈՒՄ...»


«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՖԱՅԱՆԸ թատերասեր հանրությանը ներկայացրեց Հովհաննես Թեքգյոզյանի «Երկկենցաղ մարդը» պիեսը: Համանուն մոնոներկայացման բեմադրությունը, նկարչական ձեւավորումը հենց իրենն էր` դերասան Հ. Գալֆայանինը, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը մերօրյա երիտասարդ դերասանի, բավական բարդ ներկայացման ու առաջիկա թատերական նորությունների մասին:
-Ներկայացում բեմադրելու համար ինչո՞ւ ընտրեցիր հենց Հ. Թեքգյոզյանի գործերից եւ ինչո՞ւ հենց «Երկկենցաղ մարդը» պիեսը:
- Առաջին կուրսում, ծանոթանալով մեր ժամանակակից գրողներին, միանգամից տարվեցի իր գործերով. միստիկ, արդի, դիպուկ... այնքան կենդանի...Հետո կարդալով «Երկկենցաղ մարդը»` առաջին իսկ բառից այն մեխվեց ուղեղումս, եւ ասացի իրեն, որ անպայման բեմադրելու եմ այն: Դա 4 տարվա իմ նպատակն էր, գերխնդիրս, ու չէի հանձնվելու` անկախ պիեսի բարդությունից, անկախ ամեն ինչից: Հանգամանքների բերումով` այն դարձավ մոնոներկայացում, պրեմիերան խաղացի հենց «Արմմոնո» միջազգային փառատոնին:
- Հարություն, «Հայ Ֆեստի» շրջանակներում ներկայացումից հետո հնչեցին տարբեր կարծիքներ, նաեւ քննադատական. որո՞նց հետ էիր համամիտ եւ որո՞նց հետ` ոչ:
- Որքան հանդիսատես, այնքան կարծիք... Եթե կա արված գործ, կան նաեւ կարծիքներ... Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար:
- Ներկայացումը երկկենցաղ մարդու մասին էր, որքանո՞վ է այս կերպարը հարազատ քեզ: Միակենցաղ կյանքը հոգնեցրե՞լ է:
- Այո՛, երկկենցաղ մարդու մասին է, ով ռեալ եւ իռեալ աշխարհների բախման կիզակետում է: Կերպարի հոգեհարազատ լինելը գալիս է հենց պիեսի ասելիքից, որը փոխանցվում է հենց կերպարի միջոցով: Ընդհանրապես, կենցաղային մանր հարցերը կարող են հոգնեցնել արվեստի մարդուն, միապաղաղ, միատեսակ, միակենցաղ կյանքը` առավել եւս: Դերասանն իրականում պետք է լինի բազմաժանր, ուստի` պետք է կյանքում էլ լինի այդպիսին, տարբեր կերպարներ քաղի, որպեսզի չլճանա:
- Ներկայացման վիրտուալ հերոսներից մեկը վախենում էր ծերությունից, իսկ դո՞ւ:
- Ճիշտ գուշակեցիր, ես նույնպես: Բայց եթե մեջդ եռում է արվեստը, կյանքը, սերը, ապա մարդ միշտ երիտասարդ է զգում: Ինչպես ասվում է. «Սիրո պակասը, երբ վերանում է, մարդ ծերանում է»:
- Բեմում քո կերպարը զայրանում էր, երբ իրեն փորձում էին խրատել, իսկ իրական կյանքում ո՞ւմ խորհուրդներն ես ընդունում:
- Իրական կյանքում` երեւի ոչ ոքի... Կամ ամեն մեկից մի քիչ, մի քիչ, ինչը կարեւոր խորհուրդ է, վերցնում եմ, կապ չունի` ումից:
- Նորություն ասած չեմ լինի, որ այսօր անհատ դերասանի համար խնդիր է ե՛ւ ներկայացման մեջ ընդգրկվելը, ե՛ւ բեմադրիչ ունենալը, ե՛ւ սեփական ներկայացման համար թատրոն գտնելը: Չե՞ս պատրաստվում դառնալ որեւէ թատրոնի մշտական դերասան:
- Լրիվ համամիտ եմ, բայց եթե դուռը բախես, կբացվի: Ինչպես իմ դեպքում, երբ փառատոնի շրջանակում ներկայացումս մի թատրոնից տեղափոխեցի մեկ այլ` Կամերային թատրոն: Շնորհակալ եմ հենց Կամերային թատրոնից` իր հյուրընկալ վերաբերմունքի, երիտասարդների կողքին լինելու համար: Վերադառնալով հարցին` ասեմ, որ նախատեսել եմ մեկնել արտերկիր` մասնագիտական հմտություններս լայնացնելու, լայն գործունեություն սկսելու համար, ուստի` դեռ չեմ դիմել որեւէ թատրոնի, որպեսզի մշտական դերասան դառնամ, քանի որ հետո դժվար կբաժանվեմ կերտած դերերից: Չնայած, այսօր ավարտում են հսկայական թվով դերասաններ եւ դուրս մնում, թատրոններում չկան ազատ հաստիքներ: Իրականում ուսանողը ավարտելով` հենց այնպես չի կարող մտնել թատրոն: Կա՛մ պետք է ռեժիսորից ստանա հրավեր` որեւէ դերով, կա՛մ ծանոթով` լինելով ապաշնորհ, խցկվի, ինչպես շատ դեպքերում է լինում:
- Ի՞նչ նորությամբ հաջորդ անգամ հանդիսատեսին կներկայանա Հարություն Գալֆայանը:
- Ուզում եմ մի ուրիշ ժանր` կոմեդիա: Ինձ հաճախ են ասում` լավ կատակերգու դերասան կլինես: Չնայած, ես ուզում եմ բազմաժանր` դրամա, մելոդրամա, փսիխոդրամա... Հոգեբանական գործերից հետո նախատեսում եմ կատակերգությամբ հանդես գալ, որ ե՛ւ լիցքաթափվեմ, ե՛ւ լիցքաթափեմ... Փնտրում եմ, վստահ եմ` կգտնեմ: Ունեմ նաեւ կիսատ մնացած հեղինակային «ֆիլմիկներ», հերթական ցուցահանդեսի ծրագրեր...

- Ի՞նչ ակնկալիքներ ունես «ՀայՖեստից»:

- Ոչ մի ակնկալիք: Սա հերթական հայաստանյան փառատոնն է, որին մասնակցում եմ: Սիրում եմ իմ ակտիվությունը բերել փառատոններին թե՛ որպես կազմակերպիչ-կամավոր, թե՛ որպես մասնակից: Նաեւ պատրաստվում եմ լուծել ներկայացումներով արտերիր հյուրախաղերի մեկնելուս հարցերը:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ