Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` առաջիկա ՙեռյակային՚ գործողությունների հողի վրա ներքին հակասությունն այնքան է խորացել, որ այլեւս անհնարին է խոսել միասնական թիմի մասին:
Հատկապես խորացել են հակասությունները ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի հետ, եւ վերջինս այն աստիճանի անիմաստ եւ ժողովրդավարության ՙվեհ իդեալներին՚ հակասող է համարում ՙեռյակի՚ հանրահավաքները, որ ասում են, թե նույնիսկ սպառնացել է հրաժարվել ՙԺառանգության՚ կուսակցության անդամությունից: