Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՙԵԹԵ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆ, ՈՉ ԹԵ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՈՒ ԱՍԵՆ` ՎԱՆԱՁՈՐԸ ՆՈՐԻՑ ՊԻՈՆԵՐԻԱ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ,
ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆ, ՈՉ ԹԵ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՈՒ ԱՍԵՆ` ՎԱՆԱՁՈՐԸ ՆՈՐԻՑ ՊԻՈՆԵՐԻԱ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ՚


Երեկ համացանցը ցնցել էր այն լուսանկարը, որտեղ վանաձորցի երեխաները պիոներական կարմիր ժապավեններով շարք էին կանգնել: Անմիջապես սկսվեց սոցցանցային հիստերիան, միթե Սովետմիությունը` իր լավ ու վատ սովորություններով, վերադառնում է: Ավելին` ո°չ ավել, ո°չ պակաս Հայաստանի` Եվրասիական միության անդամակցմանն ընդառաջ` հենց Վանաձոր քաղաքում: Սակայն իրականությունը բոլորովին այլ էր, ինչի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Վանաձորի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ հետ.
-Ախր, դա պիտի տեսնեիք, որ հասկանայիք: Փոքրիկները երթի չեն մասնակցել, այլ ընդամենը նշում էինք քաղաքի տոնը, որտեղ Վանաձորի երեք ժամանակաշրջանների տարեգրությունն էր` ներկայացված բեմադրությամբ: Եթե կոմունիստական դրոշներ լինեին, պետք է ասեին` կոմունիստներն են հետ եկել: Պարզապես, պիոներիան էինք ընտրել, որն այդ ժամանակաշրջանի ամենաանմեղ խավն էր, եւ դա էինք ներկայացրել: Էդ ինչ մի բոլորին դա շատ հուզեց:
- Դրա համար էլ փորձեցինք հենց Ձեզնից պարզաբանում ստանալ...
- Այն մարդիկ, որոնք նայում են մի բեմադրություն ու չեն հասկանում, թե դրա տակ ինչ կա, խիստ զարմանում եմ: Չգիտեմ, տեսնողները չեն հասկացել, թե հասկացել են, բայց որոշել են այդ մասով աղմուկ հանել: Քաղաքը նախ կոչվել է Ղարաքիլիսա, ապա` Կիրովական եւ հիմա` Վանաձոր: 1824 թվականին Վանաձորը ստացել է գյուղաքաղաքի անվանում, եւ այդ օրից սկսած պատմությունն էր ներկայացված անգամ  տարեգրության երեք նկարներով: Այնտեղ Ղարաքիլիսայի ճակատամարտի դրվագներն են բեմականցվել, որտեղ կային ճնշումներ եւ այլն, դա հասկացել են, իսկ պիոներիան չեն հասկացել, հա±: Չէ± որ դրանից հետո սկսվում է սովետական ժամանակաշրջանը, եւ այդ ժամանակաշրջանը ներկայացված էր ընդամենը այդ մասով, որ պիոեներիա է եղել: Հիմա բոորին այդ պիոներիան ցնցնել է: Ուրեմն` մարդը, երբ մի բան տեսնում է, պետք է ընկալի, հասկանա, հետո նրան գնահատական տա: Եթե չեն ընկալում, չեն հասկանում, ուզում են գնահատական տալ, դա մի քիչ իրենց մակարդակի մասին է խոսում: Ընդամենը երեք ժամանակաշրջանների երեք բեմականացում է եղել, այնտեղ ցույց էր տրված, թե պատերազմի ժամանակ ինչպես են զինվորները խփվում, նրանից հետո խաղաղ շինարարության ժամանակ մարդիկ ինչպես էին ոգեւորված, հետո գալիս է երկրաշաժը, նրանից հետո Արցախյան պատերազմը, ապա մերօրյա զարգացումները: Եվ եթե չեն հասկանում, գոնե պետք է հարցնեն, ոչ թե ֆեյսբուքներում, եսիմ ինչերում սկսեն քննադատել, թե Վանաձորը պիոներիա է նորից առաջ բերում: Նորից եմ ասում` կոմունիստական ժամանակաշրջանի ամենաանմեղ խավը վերցրինք: Պիոներիան մերն է, մեր երեխաներն էին, մենք էլ ենք պիոներ եղել եւ հիմա վերցնենք քննադատենք պիոներիան` նույնն է, որ մեր երեխաներին քննադատենք: Շատ վատ եմ վերաբերվում այդ մոտեցմանը: Իսկապես, շատ վատ է, որ չհասկացված գնահատականներ են հնչում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ