Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ԿՐԱԿՆ Է ԳՑԵ՞Լ

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԲՀԿ-ԻՆ ԿՐԱԿՆ  Է ԳՑԵ՞Լ

ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» համատեղ մարզային հանրահավաքները շարունակվում են: Սակայն կարծես թե ժողովուրդն այդքան էլ ոգեւորված չէ դրանցով, քանի որ ի թիվս այլ հարցերի, խոսվում է նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին, որը դեռ խմորման փուլում է: «Իրավունքն» այս  եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

-Պրն Ուրիխանյան, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  մարզային հանրահավաքներից մեկում հայտարարել էր. «Գնում ենք իշխանափոխության»: Սա տիկին Զոհրաբյանի անձնական, թե՞ կուսակցության դիրքորոշումն է:

-Ես զարմանում եմ ձեր հարցադրման վրա, քանի որ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի առանցքային դեմքերից է եւ նա պատահական արտահայտություններ չի անում:

-Այսինքն՝ սա կուսակցության դիրքորոշումն է, ոչ թե Ն. Զոհրաբյանի:

-Ես ձեզ տվեցի պատասխան, որը կարող եք մեջբերել:

-Այս հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ-ը պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը:

-ԲՀԿ-ը առաջ էր քաշել ոչ իշխանական այլ ուժերի հետ միասին  սոցիալական օրակարգ, որը  վերաբերում է ձեզ հայտնի 12+ եւս մի քանի կետերին, այսինքն՝ երկրում ՀՀ քաղաքացու ապրելու անհնարինությանը: Քանի որ սոցիալական օրակարգի շրջանակներում առաջ քաշվող պահանջները  իշխանությունները չեն բավարարում, սոցիալական օրակարգը վերածվել է քաղաքականի: Հետեւաբար, պրոբլեմների առաջացման կամ  դրանք չվերացնողները պետք է կրեն պատասխանատվություն: Եվ որեւէ սահմանափակում պատասխանատվության մեջ լինել չի կարող:

-Պրն Ուրիխանյան, հստակեցնենք, հիմա ԲՀԿ-ը պահանջո՞ւմ է  նախագահի հրաժարականը, թե՞ ոչ:

-ԲՀԿ-ը  մտահոգ է երկրում առկա իրավիճակով եւ Հայաստանում  կենսակերպ կազմակերպելու անհնարինությամբ: Եթե դրանում կան մեղավորներ, իսկ   մենք գտնում ենք, որ դրա մեղավորն իշխանությունն է, բոլորը պետք է կրեն պատասխանատվություն:

-Երբ ասում եք, որ մեղավոր է իշխանությունը, ո՞վ է առաջին մեղավորը:

-Առաջին ու երկրորդ ու այլ հերթականություններ չունեմ  ու խնդրում եմ ինձ նման հարցերից զերծ պահեք:

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք Իրավունքի վաղվա համարում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ