Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ»

Արխիվ 12-16

«ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ»

 

Հայաստանը  14 տարի է` ԵԽԽՎ-ի անդամ է: Վաղուց մենք պետք է դաշնակիցներ ունենայինք այդ կառույցում՝ այսօրվա  մամլո ասուլիսում հայտարարեց մարդու իրավունքների առաջին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը՝խոսելով ԵԽԽՎ-ում  «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով զեկույց պատրաստելու մասին նախօրեին ընդունված որոշման մասին:

Տիկին Ալավերդյանի խոսքով՝ մեր դիվանագիտական եւ պառլամենտական ուժերը հատվածային են աշխատում  եւ արձագանքում են այն ժամանակ, երբ Հայաստանին վերաբերող հարց է քննարկվում ԵԽԽՎ-ում: Սակայն  այդ կառույցում գնահատվում է այն պատվիրակությունը, որը բավական ակտիվ է:

Ինչպես նախկինում, այսօր էլ Լարիսա Ալավերդյանը բարձրաձայնեց  Հայաստանի նախաձեռնողականության  պակասի  մասին: «Ցավալի է ինձ համար, որ «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն»  հասկացություններն ԵԽԽՎ-ում  օգտագործվում են որպես շղարշ, քանի որ այդ կառույցը ղեկավարվում է տնտեսական աշխարհաքաղաքական շահերով»,-հիշեցնում է բանախոսը:

«Իրավունքի» հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ինչ էլ աներ, միեւնույն է՝ այդ   նման զեկույց պատրաստելու որոշումն ընդունվելու էր, քանի որ ինչպես բանախոսն է  փաստում կան աշխարհաքաղաքական շահեր, պատասխանը բացասական  էր. «Ոչ, Հայաստանը պետք  է իր  շահերը  համաձայնեցնի աշխարհաքաղաքական շահերի հետ: Դա  անելու համար պետք  է լինել ճկուն, գտնել այնպիսի դաշնակիցներին, որոնք մեզ կարող են աջակցել: Հայաստանն չպետք է լինի անճար վիճակում, պետք է  իր հստակ դեմքն ու դիմագիծն  ունենա, ոչ թե ամեն անգամ տարբեր դիմակով հանդես գա ԵԽԽՎ-ում»:

Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ