Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒՀՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒՀՈՒ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Միջազգային տարբեր մրցաշարերում հայ մարմնամարզիկներին զգալի նվաճումների հասնել դեռ չի հաջողվել: Մինչդեռ միջազգային հարթակում արդեն իսկ հայտնի է ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆԻ անունը, ով չնայած մեծ սպորտում քայլեր դեռ նոր է անում, բայց արդեն իսկ հասցրել է մեծ նվաճումներ ունենալ:
Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում, երբ  մարմնամարզության մրցաշարում 18 երկրի ուժեղագույն մարզուհիներ վիճարկում էին օլիմպիական պարգեւները,  համառ ու անզիջում պայքարից հետո 54,9 միավորով օլիմպիական չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց հենց 15-ամյա հայ մարմնամարզուհի, ծագումով գյումրեցի, մոսկվաբնակ Սեդա Թութխալյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Որակավորման փուլում Սեդան դարձյալ իրեն գերազանց էր դրսեւորել եւ 40 երկրի պատվիրակների մրցապայքարում 53,65 միավոր ցուցանիշով նույնպես 1-ին տեղն էր գրավել ու վստահորեն եզրափակչի ուղեգիր նվաճել:
Սեդա Թութխալյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 7 տարեկանից: Ի դեպ, Սեդայի հաջողությունները սպորտում պատահական չեն, վերջինս իր տաղանդը ժառանգել է հորիցª հայազգի հայտնի սամբիստ, աշխարհի քառակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանից: Սեդա Թութխալյանը 2013 թվականին  Ռուսաստանի առաջնությունում մի շարք վարժություններում դառնալով առաջատար` նվաճել է 4 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Ռուսաստանի 2014 թվականի առաջնությունը եւս շատ հաջող էր Սեդայի համար, ինչից հետո Եվրոպայի առաջնությանը Սեդան թիմային ոսկի նվաճեց, սակայն անհատական բոլոր վարժությունները տապալեց, բայց կարողացավ ձեռք բերել հնարավորություն` մասնակցելու Նանկինի օլիմպիական խաղերին, որտեղ էլ փաստորեն հայ մարզուհին իրեն արդարացրեց: Սեդա Թութխալյանը խոշոր մրցաշարերում իր մեկնարկը համարում է հենց այս տարվա Եվրոպայի առաջնությունը: Նանկինի խաղերից հետո հայ մարզուհին նշել է. ՙՍա իմ երկրորդ խոշոր մրցաշարն էր, այնքան շատ են ինձ հետ նկարվում, ստորագրություն խնդրում, դեռ անսովոր է: Խոշոր մրցաշարերում իմ գլխավոր մեկնարկը եղել է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ես այնքան էլ լավ հանդես չեկա, բայց դրա փոխարեն` մեր հավաքականը չեմպիոն դարձավ: Նանկինից առաջ ես ինձ փորձում էի չկենտրոնացնել արդյունքների վրա, պարզապես անել այնպես, ինչպես ես կարող եմ, գրեթե ստացվեց՚:
Ի դեպ, նշենք, որ Թութխալյանների ընտանիքում Սեդան միակը չէ, որ սպորտում հաջողությունների է հասել, նրա եղբայրը` Վահե Թութխալյանը, ընտրել է հոր ուղին, եւ արդեն վերջինս հանդես է գալիս Ռուսաստանի սամբոյի հավաքականում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ