Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՕՐԵՆՔԸ ՏԵՂԻՆ Է, ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԵՆ ԹԵՐԻ

Արխիվ 12-16

ՕՐԵՆՔԸ ՏԵՂԻՆ Է, ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԵՆ ԹԵՐԻ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ՙՇրջանառության հարկի մասին՚ ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին: Սակայն մի շարք տոնավաճառների ¥մասնավորապեսª ՙՀրազդան՚ տոնավաճառի¤ աշխատակիցներն արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով չեղյալ համարել օրենքը: Այս ամենի առնչությամբ մեկնաբանություններ խնդրեցինք ՙՀրազդան՚ տոնավաճառի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՑ, ով կարծում է, որ օրենքում կատարված փոփոխությունները տեղին են, քանի որ առեւտրականը պետք է ապրանքի փաստաթուղթն ունենա.
-Այս ամենն արված է, որպեսզի գրանցվի ապրանքաշրջանառությունը, եւ մարդիկ հարկային դաշտից դուրս չմնան: Սա է ընդամենը, որը կազուս է առաջացրել մեծածախ վաճառողի, փոքր ձեռնարկատերերի եւ օրենքի մեջ: Այն իմաստով, որ մեծածախը արտասահմանից ապրանք բերելիս հաճախ փաստաթուղթ չի ունենում: Մինչդեռ օրենքը պահանջում է որեւիցե ապրանք առնելիս կամ ծախելիս փաստաթուղթ ունենալ: Սակայն կարող է եւ միանգամայն օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինի արտասահմանից նման փաստաթղթեր ստանալ: Այսինքնª կարելի է, օրինակ, նաեւ մաքսատանը ստեղծել համակարգ, որ ապրանքը այնտեղ գրանցվի, ինչ-որ կերպ փաստաթղթավորվի, որով էլ փորձեն առեւտուր կազմակերպել: Այսինքնª որպեսզի նախ մեծածախ առեւտուր իրականացնողները նման փաստաթուղթ ունենան, որ կարողանան մանրածախ առեւտրականին վաճառելիս փաստաթուղթ ներկայացնել:
- Այսինքնª տոնավաճառի աշխատողների ակցիան որոշակի հիմնավորում ունի±:
- Արդեն մեկ շաբաթից ավելի է` մեր կառույցի տնօրենը իրենց հետ բացատրական աշխատանքներ է տարել, քննարկել են խնդիրը, եւ այն իմ միջոցով հասել է խորհրդարան: Այո, կա որոշակի դժգոհություն, որի լուծման ձեւաչափը պիտի գտնենք եւ կգտնենք: Սակայն ամեն ինչ հարկավոր է լուծել խելքին ավելի մոտ միջոցառումներով, քան թե ակցիաներով: Առեւտրականները պետք է հասկանան, որ ես կապ չունեմ այս ամենի հետ. ես միայն կազմակերպում եմ այն, որ իրենք հանգիստ իրենց առեւտուրը անեն տոնավաճառում: Յուրաքանչյուր` ամենաղքատ եւ ամենահարուստ երկրում գործառույթները առհասարակ կատարվում են օրինական ճանապարհներով, մեր մոտ այսօրվա այս վիճակը անօրինական ճանապարհ է: Մենք ընդամենը իջեցրել ենք շրջանառության հարկը, որ մարդիկ գան հարկային դաշտ: Դրա համար հարկավոր են մեխանիզմներ, էդ մեխանիզմները գտնելու համար ժամանակ է պետք, եւ մենք այսօր մտածում ենք, թե ոնց կազմակերպենք այդ բոլորը:
- Առեւտրականները բողոքում են, որ պետությունը պարզապես փորձում է փոքր բիզնեսների միջոցով խոշոր բիզնեսներին մոտենալ:
- Ախր օրենքը բոլորի համար է` մեծ է, թե փոքր: Մենք չենք կարողանում տարբերել, թե մեծն ով է. մի հոգին վերցնում է, օրինակ, տասը միլիոնի ապրանք, բաժանում է տասը տեղ, եւ արդյունքում էդ ՙմեծ բիզնես՚ հասկացողությունը վերանում է: Այսինքնª մի տեղից վաճառելու փոխարեն ինքը տասը տեղերում ունի առեւտրականներ. ո±նց իմանանք` մե±ծ է, թե± փոքր: Իսկ դրա համար հարկավոր է, որ մարդը ապրանքը ձեռք բերելիս ապրանքի ծագման փաստաթուղթ ունենա: Հիմա ապրանքի ծագման փաստաթուղթը, որը Թուրքիայից կամ Չինաստանից է բերում, Հայաստանում չի անցնում: Ասենքª մարդը գնացել է Թուրքիայից առել մեկ հագուստ, որի վրա մի այնպիսի հայտնի բրենդ է նշված, որի արտադրանքը մեր շուկայում արժե մի քանի հազար դոլար: Հիմա ի±նչ` այդ մարդուց բռնեն 32 տոկոս գանձենª այդ հայտնի բրենդի թանկարժեք հագուստին համապատասխան: Բայց չէ± որ իրականում այդ առեւտրականը Թուրքիայի ՙֆալշ՚ ապրանքն է առել բերել, որը միգուցե որակով չի զիջում օրիգինալին: Կամ միգուցե դա իրականում օրիգինա±լն է: Ուրեմն ինչի± հիման վրա այդ ապրանքը պետք է նախ երկիր մտնի, ապաª վաճառվի: Պետք է, չէ±, այդ ապրանքի իրական արժեքը հաստատող փաստաթուղթը: Կամ միգուցե արգելե±նք նման կեղծ ապրանքներն ու միայն թույլ տանք` բերել օրիգինալները. այսինքն` բերենք թանկանոց ապրանքները Հայաստան լցնենք, որ ոչ մեկը չառնի: Բայց չէ± որ մեր շուկան Թուքիան է, Չինաստանն է...
- Պարոն Աղաբաբյան, Ոսկու շուկայի սեփականատերը նույն խնդրի մասին խոսելիս ասաց, որ առեւտրականները պարզապես սովոր են անօրինական դաշտում աշխատել: Դուք համաձա±յն եք այդ մտքի հետ:
- Ո°չ, առեւտրականները սովորում են այն վիճակին, ինչ վիճակ կա այսօր Հայաստանում:
-  Իսկ ինչ վիճակ է այսօր Հայաստանում:
- Բոլոր դեպքերում ջերմաստիճանը Հայաստանում քսանութ աստիճան է (ծիծաղում է- Ի. Ա.):

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ