Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՓԱՌԱՏՈՆ, ՈՐՆ ԱՍՈՒՄ է.«ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է, ԽՄԵ′Ք ԼԱՎ ԳԻՆԻ»

Արխիվ 12-16

ՓԱՌԱՏՈՆ, ՈՐՆ ԱՍՈՒՄ է.«ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է, ԽՄԵ′Ք ԼԱՎ ԳԻՆԻ»


Վայոց Ձորի Արենի համայնքում արդեն 6-րդ տարին է ինչ անցկացվում է Արենի գինու փառատոնը, որը լայն հնարավորություն է ընձեռնում գինի արտադրողներին, որպեսզի նրանք իրենց արտադրանքը ներկայացնեն հանրությանը: Յուրաքանչյուր տարի փառատոնի բացումը կատարում է հայ պատմական հերոսներից մեկը եւ այս բարի ավանդույթը շարունակվում է մինչ այսօր: Տարեցտարի փառատոնին մասնակցող գինի արտադրողները եւ մասնակիցները ավելանում են,  ինչը վկայում է այն մասին, որ այն կայացած է: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն  Նունե Մանուկյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ փառատոնի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ավելանում են այն անձինք, ովքեր ուզում են աջակցել փառատոնին.«Փառատոնի ձեւաչափը միշտ նույնն է մնում , պարզապես փոխվում են որոշ էլեմենտներ: Այս տարի փառատոնին ներկայացված են 15 տաղավարներ , իսկ մասնակիցների թիվը 5 հազարից ավելին է»,-նշեց ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

ՀՀ Վայց Ձորի մարզպետ Էդգար Ղազայանը ողջունելով փառատոնի մասնակիցներին ընդգծեց.«Արդեն 4 օր է մեր մարզում տոն է՝ գինու տոն: Մենք գովերգում ու փառաբանում ենք մեր ժողովրդին, ովքեր իրենց ստեղծագործ աշխատանքով բերք ու բարիք են ստեղծում, երգ են երգում, տրամադրություն ստեղծում: Նայեք շուրջբոլորը, նայեք այս սարերին և կտեսնեք՝ ինչ քարերից են մարդիկ բերք ու բարիք, խաղող ստեղծում, գինի ստանում: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրերին, որ ժամանակ են գտել մասնակցելու մեր տոնախմբությանը, սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին, հատկապես բոլոր գինեգործներին՝ թե´տնայնագործ, թե´ արդյունաբերող»,-նշեց ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ  եւ ավելացրեց.«Մենք այսօր գտնվում ենք աշխարհի գինու բնօրրրանում. այստեղից մի քանի մետր հեռավորության վրա՝ Արենի քարանձավում, հայտանբերվել է աշխարհի ամենահին գինեգործական մառանը, այստեղ է, որ զարգանում է  գինեգործությունն իր լուսավոր ապագայով»:

Փառատոնի անբաժան մասն են կազմում ազգային երգն ու երաժշտությունը, որի ուղեկցությամբ փառատոնի մասնակիցները տաղավարից տաղավար անցնելով փորձում էին տարբեր գինիներ:  Փառատոնը լավ հնարավորություն է համայնքի բնակիչների համար, ովքեր գինու հետ միասին այցելուներին են ներկայացնում իրենց համայնքի բերքն ու բարիքը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ