Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՍԱՄՈՒԵԼ ՍԵՎՅԱՆ. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ

Արխիվ 12-16

ՍԱՄՈՒԵԼ ՍԵՎՅԱՆ. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ

Ամերիկահայ պատանի շախմատիստ Սամուել Սեւյանն իր շախմատային արտասովոր ունակություններով հասցրել է հայտնվել շախմատային հասարակության ուշադրության կենտրոնում: 13 տարեկանում Սամուել Սեւյանին հաջողվել է երրորդ անգամ լրացնել գրոսմայստերի նորմա:
Ռոքվիլ քաղաքում անցկացված օփենում Սամուելը երրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման` դարձավ ԱՄՆ-ի պատմության առաջին շախմատիստը, որը շախմատային բարձրագույն բնագիծը հաղթահարում է 14 տարին չլրացած: Իր վարկանիշը  2500-ի հասցնելու դեպքում  ՖԻԴԵ-ն կհաստատի հայ շախմատիստի կոչումը: Սեւյանը երկրորդ անգամ գրոսմայստերի նորման լրացրել էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքումª շրջանային կարգով անցկացված շախմատային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակելով 6.5 միավորª ճանաչվեց հաղթող, թեեւ մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից: Իսկ առաջին անգամ այդ հաջողությանը Սեւյանը հասել էր 2014թ. հունվարինª ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում կայացած խոշոր մրցաշարումª 41 մասնակիցների մեջ միանձնյա զբաղեցնելով երկրորդ տեղը:
Եվ այս ամենն այն դեպքում, երբ Սամուելը միջազգային վարպետի կոչման արժանացել էր ընդամենը անցյալ նոյեմբերինª իր 13-րդ ծննդյան տարեդարձից մեկ ամիս առաջ: Դրանով իսկ Սամուելը դարձավ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատիստը, որը նվաճել է այս բարձր տիտղոսը` հաղթահարելով 2008 թ.-ին Ռեյ Ռոբսոնի կողմից սահմանած ռեկորդը ¥ով այդ ժամանակ 13 տարեկանն անց էր¤: Հարկ է նշել, որ անգամ Բոբի Ֆիշերին չի հաջողվել հասնել միջազգային վարպետի մակարդակին` մինչեւ 15 տարեկանը:
Սամուել Սեւյանի ցուցադրած տպավորիչ խաղը եւ վարպետությունը չէր վրիպել նաեւ  ՙԲոսթոն Գլոբ՚ օրաթերթի խմբագիրների աչքից. թերթը տպագրել է մի ընդարձակ հոդված` մանրամասներով ներկայացնելով հայ շախմատիստի շախմատային տաղանդը:
Այս ամենով հանդերձª Սամուել Սեւյանը 2012թ. նոյեմբերին Սլովենիայում կայացած աշխարհի  մինչեւ 12 տարեկան պատանիների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալª հռչակվելով աշխարհի չեմպիոն: 13 տարեկանում Սամուելը ընդգրկվել է աշխարհի լավագույն պատանի շախմատիստների ցուցակում: Մինչեւ 14 տարեկանների խմբում նա եւս աշխարհում լավագույնն է:  
Ավելացնենք, որ Սամուելի մարզիչներից է նաեւ Լոս Անջելեսում բնակվող միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ