Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՄՈՒՄ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՄՈՒՄ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

Հայտնի երգիչ, կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ Հայաստանում է: Նա Հայաստան է եկել` նշելու ՙՎաղարշապատ՚ երգի պարի համույթի 10-ամյակը, քանի որ համույթի լավագույն բարեկամներից է: Երգչի խոսքով` ինքը Հայաստանի մեծ սիրահար է, ով ամեն անգամ այստեղ այցելելով` հայտնաբերում է դրական փոփոխություններ. ՙՇատ ուրախ եմ, որ ամեն անգամ այստեղ գալով` նկատում եմ լավ փոփոխություններ: Ուրախ եմ նաեւ, որ ինձ այստեղ հիշում են, քանի որ Վաղարշապատում կայացած համերգի ընթացքում փոքրիկներն անընդհատ պահանջում էին, որ երգեմ ՙՃկույթիկ՚ երգը: 30-ից ավելի երգեր ունեմ փոքրիկների համար, սակայն այս երգը շատ սիրողներ կան, ինչը ինձ համար մեծ պատիվ է՚,- նշեց Մ. ՅՈՐԳԱՆՑԸ:
Ըստ նրա` այսօր հայկական գաղութներում հնչում են միայն հայկական երգեր: Նա նույնպես ելույթներ է ունենում Ֆրանսիայի հայկական գաղութում, սակայն Հայաստանի բեմում իրեն ավելի լավ է զգում. ՙԻմ ստեղծագործական գործունեությունը սկսելուց ի վեր 139 համերգ եմ ունեցել Հայաստանում, որոնցից 88-ը տեղի է ունեցել Մարզահամերգային համալիրում՚,- ասաց երգիչը եւ պատմեց համերգներից մեկի հետ կապված իր հիշողությունը. ՙ1989 թվականին հենց համերգի ժամանակ ես դարձա մի փոքրիկ տղայի կնքահայրը: Սա իմ ամենամեծ հիշողությունն է, որ մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա: Այսօր այդ տղան ինձնից ավելի բարձրահասակ է, ով միշտ ինձ այցելում է: Սա շատ զորավոր զգացում է՚:

Հ.Գ. Մ. Յորգանցի հետ բացառիկ հարցազրույցը կարդացե°ք ՙԻրավունքի՚ առաջիկա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ