Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ՚

Այս օրերին Մերձավոր Արեւելքում թեժացող պատերազմը տեղի հայության համար միայն նոր մարտահրավերներ է առաջ բերում: Դրա վառ ապացույցը, անշուշտ, Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումն էր: Այդ, ինչպես նաեւ այս օրերին Սիրիայում տիրող իրավիճակի մասին փորձեցինք զրուցել Հալեպի հայկական համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ, ով գրեթե համոզված է, որ եկեղեցու պայթեցումը թուրքական պատվեր է.
-Իսլամիստների կողմից պայթեցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին համեմատաբար նոր` 1989 թվականի կառույց էր: Այդ տարածքները, մասնավորապես` Դեր Զորը վերջին երկու տարիներին գտնվում են ահաբեկիչների ձեռքում: Արդեն մեկ ամիս է Դամասկոսում մարտերը թեժ են, եւ ՙԻսլամական պետությունը՚ պայթեցնելով հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցին` պարզապես գծում է իր ազդեցության սահմանները: Որովհետեւ այն բոլոր տարածքներում, որոնք նրանք վերահսկում են, վերացրել են այլ կրոնները, մինչեւ իսկ` իսլամի այլ ճյուղերին պատկանող սրբավայրերը, մզկիթները: Հայկական եկեղեցին պայթեցրած իսլամական ծայրահեղ խմբավորումները նպատակ ունենալով իսպառ վերացնել հայկական հետքը այդ վայրերից` նաեւ ձգտում են այդ կերպ բնաջնջել Հայոց ցեղասպանության մասին վկայող բոլոր հետքերը:
Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա ցավով պետք է նշեմ, որ մասնավորապես Հալեպում եւ Դամասկոսում այն խիստ լարված է: Իսկ որ Սիրիայում գտնվող զինյալ խմբավորումներին` ահաբեկիչներին, ֆինանսավորում եւ զինում է ԱՄՆ-ն եւ հատկապես Թուրքիան, նորություն չէ աշխարհի համար: Թուրքիան` Էրդողանի գլխավորությամբ, արդեն հատուկ միջոցներ է ձեռնարկում Սիրիայի կործանման համար: Այս անգամ, կարծես թե, սոսկալի, խտացված ռմբակոծումների թիրախ են դարձել գլխավորաբար հայկական թաղամասերը:
- Ինչու:
- Ինձ` նման կարծիք արտահայտելու համար, հիմք է տալիս այն, որ այն խմբավորումները, որոնք այսօր ավելի մոտ են հայկական թաղամասերին, թուրքական ակունքների, կուսակցությունների հսկողության տակ են: Ուրեմն` ինչ-որ առումով արդեն մեր խնդիրը թուրքի հետ է: Բայց, բնականաբար, ոչ միայն հայերը, այլ ընդհանրապես հալեպաբնակ ժողովուրդն է հարվածի տակ: Սակայն թուրքերն իսլամիստների վայրագ, անմարդկային, բարբարոս, արյունարբու ձեւով հայերին են պատճառում այդ հարվածները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ