ՙՙՙՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՉԱՐԱՃՃԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16Արդեն չենք էլ նշում, թե որերորդ անգամ ԱԺ նիստերի դահլիճում ՙԻրավունքի՚ ֆոտոխցիկի առաջ է հայտնվում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով շարունակում է նիստերին զուգահեռ` օնլայն շախմատ խաղալ ու հավանաբար նոր հաջողություններ արձանագրել: Սակայն պարոն Վարդանյանի վատ սովորության հետ կարծես թե համակերպվել են նաեւ իր կողքին նստող ԱԺ ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը եւ եթե ժամանակին նրան ՙբշտում էին՚, որ դադարեցնի խաղը, ապա հիմա լուռ տանում են գործընկերոջ խաղասիրությունը: Ինչեւէ, Ա. Վարդանյանի շախմատային հանդիպումների միակ խոչընդոտը շարունակում է մնալ ՙԻրավունքը՚ եւ միայն մի քանի լուսանկարից հետո է վերջինս խաղով տարված` նկատում մեզ, նեղանում կամ վրդովվում, անջատում խաղը եւ հեռանում դահլիճից` միգուցե մտքում ասելով. ՙԼավ էլի, ՙԻրավունք՚ ջան, մի քիչ էլ խաղամ՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
