Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՄ°Ի ՓՈՐՁԵՔ ՇԱՆՏԱԺՈՎ ՎԱԽԵՑՆԵԼ ՈՒ ԿԻՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Արխիվ 12-16

ՙՄ°Ի ՓՈՐՁԵՔ ՇԱՆՏԱԺՈՎ ՎԱԽԵՑՆԵԼ ՈՒ ԿԻՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

՚Երեկ Ազգային ժողովի դիմաց կրկին հավաքվել էին այն առեւտրականները, որոնք դժգոհում են ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքից, հարկատեսակից: Նշենք, որ ամիսներ առաջ, այս օրենքի հետ կապված, քվեարկության արդյունքում ընդամենը երկու ՙդեմ՚ է եղել, իսկ 96 ՙկողմ՚ են քվեարկել: Ավելին` օրինագծի հարակից զեկուցողը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էր, ով ներկա գտնվող պատգամավորներին հորդորում էր ՙկողմ՚ քվեարկել, իսկ այսօր վերջիններս դեմ են խոսում իրենց իսկ հավանությանն արժանացած օրենքին, որը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Այս մասին ԱԺ-ում, հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ բոլոր նրանց, ովքեր մոռացել են իրենց ձեռքով ՙկողմ՚ սեղմած կոճակների եւ լալահառաչ ելույթների մասին, հիշեցրեց. ՙՀարգելի ընկերներ, եթե դուք ընդամենը մի քանի ամիս առաջ ՙկողմ՚ եք քվեարկել այս օրինագծին, բարի եղեք ավելորդ բաներ չանել: Ոնց կարող է լինել, մի քանի ամիս առաջ կողմ էիք, իսկ հիմա դեմ եք հենց այդ նույն օրինագծին: Եկեք ազնիվ լինենք, եւ եթե դուք գտնում եք, որ սխալվել եք, եկեք պարզապես լուծումներ գտնենք, բայց մի  փորձեք շանտաժով, բարիկադներով սպառնալ կամ վախեցնել ու կիսել ժողովրդին տարբեր մասերի՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ