Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԻՄ ՀԱՅ ՏԵՍԱԿԸ՚

Արխիվ 12-16

ՙՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ ՊԱՀՊԱՆԵԼ ԻՄ ՀԱՅ ՏԵՍԱԿԸ՚


Տարիներ առաջ ռադիոհեռուստատեսության եթերից հաճախ էին հնչում նրա ստեղծագործությունները, հատկապես ՙՃկույթիկը՚` մանուկների ամենասիրելի երգերից մեկը: Հենց այս երգով էլ մինչ այսօր հիշում են երգիչ, կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻՆ: Չնայած երգիչն այսօր բնակվում է Ֆրանսիայում, սակայն յուրաքանչյուր տարի այցելում է Հայաստան, ինչպես ինքն է ասում` հետաքրքիր բացահայտումներ անելու եւ հայ բեմից մեկ անգամ եւս հնչեցնելու ՙՃկույթիկը՚: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Յորգանցը ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, սակայն ամենաշատը` Հայաստանում` 139 համերգ: Երգիչը սա բացատրում է նրանով, որ հայ բեմում իրեն ավելի լավ է զգում: Վերջերս Յորգանցը կրկին Հայաստանում էր, ով ՙԻրավունքի՚ հետ զրույցում կիսվեց իր խոհերով` հայի, հայկական մշակույթի եւ Հայաստանի մասին:

ՙՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ԶԳԱՅՈՒՆ Է՚


-Ամեն անգամ Հայաստան գալուց քիչ բաներ եմ այստեղ թողնում եւ ավելի շատ ինձ հետ տանում: Իմ անունը Հայաստանի մեջ Ճկույթիկ է եղել, եւ բոլոր փոքրիկները այդ երգը շատ են սիրել, ուստի մեծ ուշադրություն եմ դարձնում հենց փոքրիկներին: Նրանց հայացքներն ինձ շատ բաներ են սովորեցնում, իհարկե, նրանք չեն գիտակցում, թե ինձ ինչ են տալիս, բայց ես վերցնում եմ: Հասկացել եմ, որ հայ ժողովուրդը շատ ուշադիր ազգ է, ես այդ ամենն զգում եմ եւ գիտակցում, որ հայը զգայուն է: Զգայուն լինելը մի կողմից լավ է, իսկ մյուս կողմից` վատ, որովհետեւ զգայուն լինելով` չենք կարողանա մեր խնդիրները լուծել: Շատ եմ ցանկանում, որ հայ փոքրիկները մեծանան մանկական երգերի ներքո եւ ստանան լավ դաստիարակություն: Իսկ մեծերը, ավելի իրականը տեսնելով ու մտածելով, բոլոր խնդիրներին կարողանան լուծումներ փնտրել:

ՙՀԱՅԸ ՀԱՅԻՑ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԲԱԺԱՆՎԻ՚

-Ես օտարության մեջ կարողացել եմ պահպանել իմ հայ տեսակը եւ մոտ լինել հայ մշակույթին, քանի որ կարողացել եմ բոլորին ասել ճշմարտությունը` առանց վիրավորելու օտարին: Ես Պոլսում եմ ծնվել, այնտեղ եւ Հայաստան այցելելով տեսնում եմ, որ բոլոր հայերը միշտ նույն խնդիրների շուրջ են մտածում, կարեւոր չէ` հայերեն խոսել գիտե±ն, թե ոչ: Ամենակարեւորը, որ նա իրեն հայ զգա: Այսօր Թուրքիայում շատ հայեր կան, որ թաքցնում են իրենց իրական արմատները, շատ կցանկանայի, որ նրանք էլ միանային մնացած 10 մլն հայերին եւ մտածեին նույն խնդրի շուրջ: Հայը հայից երբեք չպետք է բաժանվի, ես սա ասում եմ բոլոր հայկական գաղթօջախների հայերի համար: Երկու կողմերի բաժանվելը երբեք լավ բաների չի բերում: Հայ մարդն իր ազգը սիրող մարդ է: Թե° կին, թե° տղամարդ իրենց մեջ շատ զորավոր բան ունեն, այդ պատճառով էլ միշտ պետք է միմյանց կողքին լինեն:

ՙՈՒՆԵՆՔ ՇԱՏ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ՚

-Այսօր Հայաստանը դարձել է զբոսաշրջության մեծ կենտրոն, աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Հայաստան աշխարհը տեսնելու: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանից վերադառնում է զարմացած եւ իր տեսած ամեն ինչի մասին պատմում իր շրջապատում: Այս ամենն օգնում է, որպեսզի Հայաստանը եւ հային օտար հողում ճանաչեն: Դրան նպաստում է նաեւ հայկական հին մշակույթը, որը միշտ զարմացրել է աշխարհին: Մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ ունենք շատ ակտիվ երիտասարդություն, որոնք ամենուր եւ ամեն տեղ օգտակար են դառնում: Հայրենիքին օգտակար լինելը յուրաքանչյուր մարդու պարտքն է: Այս կյանքում  իմ ամենամեծ առաքելությունը համարում եմ իմ ստեղծագործությունների տարածումը եւ փոխանցումը հաջորդ սերունդներին:

ՙՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՎՍ ԼՐԻՎ ՉԵՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ՚

-Հաջորդ տարի, աշխարհի որ ծայրում էլ լինեմ, ապրիլի 24-ին պետք է գամ Հայաստան եւ այցելեմ Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգ եմ պատրաստել, առայժմ չեմ ցանկանում ասել, թե այն ինչ խորագիր կունենա: Երգը կկատարեմ Հայաստանում` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ինձ համար Հայաստանը դեռեւս լրիվ չեմ բացահայտել, ամեն անգամ նոր բացահայտումներ եմ անում եւ դեռ շատ բաներ էլ կբացահայտեմ:

Զրույցը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ