Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԲՀԿ-Ն ԵՏՄ-ԻՆ ՀՀ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԵՌ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԻ, ԹԵ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԵՏՄ-ԻՆ ՀՀ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ
ԴԵՌ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԻ, ԹԵ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ


-Պայմանագիրը կա, բայց կուսակցությունում դեռեւս այն չի քննարկվել: Ըստ այդմ էլ, ես չեմ կարող կոնկրետ պատասխան տալ: Բայց ես անձամբ թերահավատ եմ, որ Հայաստանը մոտակա ժամանակներս կանդամակցի ԵՏՄ-ին:
- Ինչով է պայմանավորված Ձեր թերահավատությունը:
- Կարծում եմ, մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որ ԵՏՄ-ին միանալուց առաջ այդ խնդիրները պետք է լուծվեն:
- Օրինակ:
- Դրանք քաղաքական, տնտեսական եւ այլ տիպի խնդիրներ են, որոնց մասին չեմ ցանկանա այսօր բարձրաձայնել եւ անձնավորել, բայց խնդիրներ իսկապես շատ կան: Այդ իսկ առումով, կարծում եմ, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին եւս մեկ անգամ կհետաձգվի:
- Բայց արդեն մինչեւ իսկ Ղազախստանի վարչապետն է պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանն այլեւս որեւէ խնդիր չունի` ԵՏՄ-ին անդամագրվելու համար:
- Ղազախստանի վարչապետը չէ, որ որոշում է, թե որ պետություններն ինչ խնդիրներ ունեն: Համենայնդեպսª ներկայումս կարեւորագույն խնդիրը ՀՀ-ԼՂՀ-ի մաքսակետի խնդիրն է, որի շուրջ դեռեւս որեւէ պաշտոնական պատասխան չկա: Այսինքնª չի բացառվում, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո ՀՀ-ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ կդրվի, հենց դա է այն կնճռոտ հարցը, որի շուրջ պետք է շարունակվեն քննարկումները:
- Պարոն Բաբայան, ամեն դեպքում, ինչն է պատճառը, որ մինչ օրս ԲՀԿ-ն պաշտոնական տեսակետ` ԵՏՄ-ի հետ կապված, չի արտահայտել: Դա Ձեզ համար այդքա±ն էլ կարեւոր հարց չէ: Նույնիսկ Ձեր հանրահավաքի օրակարգում էլ նման հարց չկա:
- Մեր օրակարգում լինում են այն հարցերը, որոնք ընդհանուր երեք կուսակցություններով քննարկվում է եւ առաջարկվում: Ամսի 10-ին ընդառաջ` ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կետերի շուրջ ենք մենք վերջնական կարծիք կամ գնահատական տալու: Բնական է, որ ոչ մի լրջագույն հարց, որը կապված Հայաստանի ապագայի հետ, դուրս չի մնա մեր տեսակետներից, մեր տեսադաշտից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ