ՙԲԱ ՏԵՆՑ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ` ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԸ ՈՆՑ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՔ՚
Արխիվ 12-16ՇԱՀԵՐԸ ՈՆՑ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՔ՚
Երեկ Ազգային ժողովում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր զեկույցի, ապա պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ մի լավ ՙլացեց՚ խորհրդարանականների ուսին: Ավելին` պարզվում է, որ պաշտպանության ու աջակցության կարիք ուներ նույն ինքը` Մարդու իրավունքների պաշտպանը: Ի վերջո, բազմաթիվ հնչեցված հարցերից հետո անգամ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ սիրտը ճմլվեց ու վերջինս հուսահատ ու նեղված հետաքրքրվեց ՄԻՊ-ից. ՙԶեկույցը ներկայացնելուց ես այնպիսի տպավորություն ստացա, որ Դուք նեղն եք ընկել եւ հուսահատված եք: Բա տենց հուսահատված` էս ժողովրդի շահերը ո±նց պետք է պաշտպանեք՚: Ապա լրջորեն հարց ու փորձ արեց Կ. Անդրեասյանի հոգեվիճակից: Բայց արի ու տես, Գ. Ջհանգիրյանը լավ էլ ՙդուխ՚ տվեց պարոն Անդրեասյանին, եւ նա մնացյալ հարցերին պատասխանեց ՙքաջաբար՚` մի շարք հարցեր, պարզապես, շրջանցելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
