Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙԵՌՅԱԿՆ՚ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈԻ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ

Արխիվ 12-16

ՙԵՌՅԱԿՆ՚ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈԻ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ

Հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրելու է ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: ՙԻրավունքը՚ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ պարզեց` հանրահավաքի կազմակերպիչ ուժերը քննարկելու են ԵՏՄ-ի անդամակցության հարցը: Թեւան Պողոսյանի խոսքով` ՙքառյակում՚ ի սկզբանե արտաքին քաղաքական խնդիրներ չեն քննարկվել:
Պատգամավորը, սակայն, չբացառեց, որ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության հարցը կքննարկվի հանրահավաքում: ՙՀիշում եք, Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում հանդես էր գալիս ՙՀնարավոր է՚ կարգախոսով: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Թե որ թեման կլինի օրակարգում, պարզ կլինի ամսի տասին՚,- մանրամասնեց պատգամավորը:
Թ. Պողոսյանից պարզեցինք` համաձայն է, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե հանրահավաք անցկացնելու համար հոկտեմբերի 10-ը անհաջող օր է, քանի որ միջազգային որոշ լրատվամիջոցներ օգտագործելով տեխնիկական հնարավորությունները, կփորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության դեմ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Ըստ ՙԺառանգության՚ պատգամավորի` օգտագործողն օգտագործելու է, չօգտագործողը չի օգտագործելու: ՙՕրն անհաջող չեմ համարում, հերթական ուրբաթ օրն է: Եթե փորձեք այդ օրվա հետ կապված ինչ-որ բան գտնել, ապա կպարզվի, որ 1900 չգիտեմ որ թվին այդ օրը մեկն է ծնվել կամ այլ բան է եղել՚,- եզրափակեց քաղաքական գործիչը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.
Զարմանալին այն է, որ ՙեռյակը՚ հանրահավաքների շարք է սկսել, սակայն անգամ վերջնական ձեւավորված օրակարգ չունի եւ, հավանաբար, առաջնորդվելու են Րաֆֆի Հովհաննիսյանի ՙՀնարավոր է՚ կարգախոսով: Իսկ թե ինչ է հնարավոր, դեռեւս պարզ չէ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ