Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԳԱՌՆՈՒ ՍՐԲԱՊՂԾԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԳԱՌՆՈՒ ՍՐԲԱՊՂԾԻ ԳՈՐԾՈՎ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ


Ռուսաստանցի «զբոսաշրջիկ», «Երկնքի քաղաքացիներ» կրոնական էքստրեմիստական ուղղության հետեւորդ Մաքսիմ Նիկիտենկոն, որը վերջերս պղծել էր Գառնիի տաճարը, սկսել է աղմկել սոցցանցերում: Վերջինս նշել է, որ Հայաստանն իր վրա մեկ ամսով արգելանք է դրել, անձնագիրը վերցրել ու ինքը ստիպված է մեկ ամիս ապրել միայն ջուր ու թեյ խմելով: Ավելին` իր մեղքերը քավելու ուղի փնտրելու փոխարեն, Մ. Նիկիտենկոն հայտնել է, որ պատրաստվում է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու դատի տալ Հայաստանին: Իրականում, թե ինչ արգելանք է դրվել այս սրբապիղծի վրա, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ. «Այս պահին քննությունը դեռ շարունակվում է, ավելին չեմ կարող ասել: Նա ընդամենը ստորագրություն է տվել` երկրից չհեռանալու մասին»:
Ինչեւէ, հուսանք, որ աղաղակող փաստերի հիման վրա, իրեն հոգեւոր առաքելություն վերագրող այս անձը արժանի պատիժ կստանա ու հենց հայաստանյան բանտերից մեկում էլ կապաշխարի իր մեղքերի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ