Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հարց տալու համար հերթագրված ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, որն իրեն համարում է անգերազանցելի իրավաբան եւ սիրում է իրավաբանության թեմայով դասախոսություններ կարդալ ԱԺ ամբիոնից, տեղյակ չէ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական դրույթից: Ըստ սահմանադրության 83.1 հոդվածի` ՄԻՊ-ին ընտրում է Ազգային ժողովը: Սակայն Ջհանգիրյանը մինչ այսօր վստահ էր, որ ՄԻՊ-ին ներկայացնում է ՀՀ նախագահը, իսկ ԱԺ-ն հաստատում է: Եվ երբ իր այս փայլուն գիտելիքները Ջհանգիրյանը հնչեցրեց  ԱԺ-ում` ՄԻՊ-ի հաշվետվությունը քննարկելիս, վերջինս ստիպված էր նրան ուղղել, այնպես որ, այս օրը Ջհանգիրյանի համար անպտուղ չանցավ, նա ի վերջո տեղեկացավ սահմանադրության 83.1 հոդվածին: Ինչպես ասում են` մի դար ապրի, մի դար սովորի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ