Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ԵՍ ՉԳԻՏԵԻ, ՈՐ ՍԽՈԴԿԱՆԵՐԻ ԷԼ ԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ,
ԵՍ ՉԳԻՏԵԻ, ՈՐ ՍԽՈԴԿԱՆԵՐԻ ԷԼ ԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ՚


Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ դիմեց կառավարությանը` կարդալով իր կողմից հորինված, թե իրական ԹԱԿԱՐԴ մականունով ինչ-որ գողականի նամակը: Ավելին` վերջինս որոշ գողական ՙսխոդկաներից՚ մեջբերումներ սկսեց անել: ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ պատասխանի համար ամբիոն կանչելով ՀՀ վարչապետին` նշեց. ՙԵրանի, ես պատասխանեի այս հարցին՚: Մոտենալով ամբիոնին` ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հավելեց. ՙՏիկին Փոստանջյան, ես գիտեի, որ Դուք պատգամավոր եք, փաստաբան եք, բայց չգիտեի, որ սխոդկաների էլ եք մասնակցում՚: Ելույթի առիթից օգտվելով էլ, վարչապետը հիշեցրեց որոշ պատգամավորների պահվածքի մասին, որոնք հանրահավաքների ժամանակ հայհոյում են ժողովրդին ու երկրի ղեկավարին` դա որակելով պատգամավորի լկտի պահվածք (հիշեցնենք, որ իր հայհոյանքներով վերջերս աչքի էր ընկել ԱԺ ՀԱԿ խմբակցության կիրթ, բայց քֆուրչի պատգամավոր Արամ Մանուկյանը): Ի դեպ, մինչ ՀՀ վարչապետը կպատասխաներ Զ.Փոստանջյանի հարցին, վերջինս խոսափողի առջեւ կանգնած ՙխաղում էր՚ հեռախոսով, ինչին միջամտեց ԱԺ նախագահը` ասելով. ՙՉի կարելի, անհարմար է, այդ հեռախոսը պահեք՚: Ի վերջո, անցնելով հաջորդ հարցին` ԱԺ նիստը ղեկավարող Գ. Սահակյանը նկատեց. ՙԻնձ թվում է` բժիշկ է պետք կանչել՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ