Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԵՐԿՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՅԴՔԱՆ ՏԵՂ ՉԿԱ.ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ «ԵՌՅԱԿԻՆ»

Արխիվ 12-16

ԵՐԿՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՅԴՔԱՆ ՏԵՂ ՉԿԱ.ՎԱՀՐԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ «ԵՌՅԱԿԻՆ»

 

ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին  անդրադառնալով հոկտեմբերի  տասին կայանալիք  «Եռյակի» հանրահավաքին, որի ժամանակ բարձրացվել է իշխանափոխության հարցին, ասաց, որ դա նորություն է իր համար:  ««Եռյակը» փոխե՞լ է  իր դիրքորոշումը: Նրանք սահմանադրական փոփոխությունների եւ «Քառյակի» 12 կետերն էին բարձրացնում, իսկ իշխանափոխության հարցը ծնվել է մարզային հանրահավաքների ժամանակ»,- պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ Բաղդասարյանի՝ «Եռյակի» բոլոր ուժերն էլ իշխանություն են ցանկանում, ուզում են լինել երկրի առաջին դեմքը, բայց առաջին դեմքի համար այդքան տեղ չկա: «Հոկտեմբերի տասը, նոյեմբերի տասը… համար նշանակություն չունեն, մենք անում ենք մեր գործը: Ձեզ թվում է՝ մենք չենք կարող Եռյակի նման հայհոյել, բայց մենք այդ մակարդակին չենք իջնում»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ