Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀԱՆՐԱՅԻՆԸ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, «ԵՐԲ ՆԱՅԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ». ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՆՐԱՅԻՆԸ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, «ԵՐԲ ՆԱՅԵԼՈՒ ԲԱՆ

ՉԿԱ». ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Խորհրդարանը ավարտեց հանրային հեռուստաընկերության 2013 թվականի վերաբերյալ զեկույցը: Հենց նոր խորհրդարանն ավարտեց  հանրային հեռուստատեսության զեկույցի քննարկումը: Պետք է նշել, որ այդ ավարտը բավական տարօրինակ ընթացք ունեցավ, քանի որ ՀՌՀ-ի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը խորհրդարանում չէր, իսկ նրա փոխարեն ներկայացած գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ամփոփիչ ելույթ այդպես էլ չունեցավ: Բոլոր դեպքերում, թեեւ պատգամավորները ընդգծում էին դրական փոփոխությունները, այնուամենայնիվ հնչեցին բավականին խիստ եզրակացություններ: Այսպես, Արամ Մանուկյանը ասաց, որ. <<Հանրայինը նայում են միայն այն ժամանակ, երբ այլ նայելու բան չկա>>: Իսկ Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ <<Հանրայինն իր գործը չի կատարում, քանի որ <<կամ ձեզ ասել են, որ չանեք, կամ հռոմի պապից կաթոլիկ եք>>: Ռ. Հակոբյանը նաեւ հարց բարձրացրեց, թե ինչո՞ ւ հանրայինի եթերից չեն երեւում տարբեր մեկնաբանների դեմքեր հարց տալով. <<Միայն Նվեր Մնացականյանն է Հայաստանում>>: Ի դեպ այդ հարցը նա բարձրացրել էր հանձնաժողովում քննարկումների ընթացքում, իսկ այլ պատգամավորներ նույնպես նշել էին, որ հեռուստադիտողները հոգնել են Նվեր Մնացականյանին անընդմեջ հեռուստաեթերում տեսնելիս: Ռուբիկ Հակոբյանը առաջարկեց շուտափույթ անցկացնել նոր հաղորդավարների մրցույթ եւ խոստացավ այդ հարցում օգնեմ Հ1-ին:

Իսկ ԱԺ Գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը իր ամփոփիչ ելույթում պահանջեց Հ1-ից լինել անկախ եւ ապահովել բազմազանություն հաղորդումների մեջ: Ի դեպ բազմազանության հարցի վերաբերյալ ԱԺ-ում կա աճող դժգոհություն: Ըստ պատգամավորների կան այնպիսինները ում ցանկացած փռշտոց մանրամասն ներկայացվում է Հ1-ով եւ, կան պատգամավորներ, ովքեր երբեւէ Հ1-ով հանդես չեն գալիս: Պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ բազմիցս հրավիրվել է այլ հեռուստաընկերություններ, սակայն ոչ մի անգամ հանդես չի եկել Հ1-ով: Այդպիսի դժգոհություններ կան նաեւ իշխանական խմբակցությունում, որտեղ պատգամավորների կարծիքով մի շարք իրենց գործընկերների <<մուտքը Հ1 արգելված է>>: Ավելին Հանրապետականների մոտ կա կածրիք, որ Հ1ը ավելի շատ տեղ է տալիս ոչ իշխանական խմբակցությունների գործունեությանը, քան ՀՀԿ-ին, որը ամենամեծ խմբակցությունն է. <<Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում Հայլուր լրատվականը դիտելիս, որ ՀՀԿ խմբակցությունը ոչ ելույթ է ունենում, ոչ էլ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս: Իսկ ընդդիմադիրները ամբիոնից չեն իջնում եւ առաջարկությունների տարափ են ներկայացնում>>.- ասում են մեզ հետ զրույցում իշխանական պատգամավորները:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ