Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է ԸՆՏՐՎԱԾ».ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Արխիվ 12-16

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ  ՕՐԸ ԱՆՀԱՋՈՂ Է

ԸՆՏՐՎԱԾ».ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Վերահսկիչ պալատի  նախորդ տարվա  հաշվետվությունն այս տարի քննարկվեց հանձնաժողովներում: Քննարկմանը, սակայն պասիվ էին  ընդդիմադիրներն ու  այլընտրանքային համարվող ԲՀԿ-ը: Իրավունքն արդեն ներկայացրել է  ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը:   Իսկ ՀՅԴ-ի կարծիքը պարզելու համար «Իրավունքը» զրուցեց դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:  «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մեր խմբակցության ներկայացուցիչը ես եմ, բայց մեկնել էի գործուղման: Իսկ թե ինչու  էին մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը պասիվ,  դժվարանում եմ ասել, բայց ցանկալի է, որ ակտիվ լինեն»,- ասաց  Ա. Մինասյանը:

-Պրն Մինասյան, հոկտեմբերի տասին կայանալիք  ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքին  ՀՅԴ-ը չի մասնակցում հանրահավաքի օրակարգում սահմանադրական բարեփոխումների  հարցի  ընդգրկման պատճառով, բայց եթե հաշվի առնենք, որ  «Քառյակի» 12 կետերի մասին եւս խոսվելու է հանրահավաքում, արդյոք դա հաշվի առնելով՝ չէր կարելի մասնակցել հանրահավաքին:

- Ո՞նց եք պատկերացնում՝մենք մասնակցենք մի հանրահավաքի, որտեղ քննադատություն է հնչում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության  մասին եւ չպատասխանե՞նք: Իսկ եթե պատասխանենք, դա արդեն հանրահավաք չի լինի, այլ կոնֆերանս: Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա  դրանց  մասով պայմանավորվածությունը հետեւյալն է՝ «Քառյակը» 12 կետերի միասնական ամփոփոում պետք է  տա: Այն կետերի շուրջ, որոնց մասով միասնականություն չի լինի, հանրահավաքում «Քառյակի» անունից այդ կետերի  մասին միասնական հայտարարություն չի արվի:  Իսկ այն կետերի շուրջ, որոնց  մասով կլինի միասնական տեսակետ,  հանրահավաքում դրա մասին կասվի:

- Հանրահավաքում Հայաստանի՝ԵՏՄ-ի անդամակցության հարցը քննարկվելո՞ւ է հանրահավաքում:

-Տեղեկություն չունեմ՝ «Եռյակն» ինչ հարցեր է քննարկելու:

- Այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ քննարկվի, հաշվի առնելով, որ հենց այդ օրն է ստորագրվելու ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը:

-Գիտեք, իմ անձնական կարծիքով ամսի տասը հանրահավաք անցկացնելու համար անհաջող  օր է: Անկախ նրանից՝կքննարկվի  Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, թե ոչ, բայց հնարավոր է միջազգային շատ լրատվամիջոցներ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները,  փորձեն կապել այս հանրահավաքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ, որը լուրջ հարված կհասցնի մեր պետությանը: Մենք առաջարկել ենք, որ հանրահավաքն արվի հոկտեմբերի 15-ից հետո, որպեսզի սահմանադրական փոփոխությունների մասին մենք ունենանք մեր տեսակետը: Սա նաեւ հանրահավաքի կազմակերպիչ մյուս ուժերին է վերաբերվում, որպեսզի իրենք կարողանան  փաստարկված առարկություններ  ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասին:

Հարցազրույցի շարունակությունն ընթեցրեք առաջիկայում iravunk.com կայքում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ