Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՆԱՎԱՍՏԻՆ ԱՌԱՆՑ ԾՈՎԻ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԻ…»

Արխիվ 12-16

«ՆԱՎԱՍՏԻՆ ԱՌԱՆՑ ԾՈՎԻ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԻ…»


11 տարի տևողությամբ միջնադարյան տեխնոլոգիաներով, հինավուրց գործիքների օգտագործմամբ կառուցված Կիլիկյան Հայաստանի առևտրային առագաստանավ «Կիլիկիա»-ն այսօր ապրում է Սևանում և մոտակա ժամանակաշրջանում նավարկության չի պատրաստվում: «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը  «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ ԿԱՐԵՆ ԲԱԼԱՅԱՆՆ է:

«Այս տարի Կիլիկիան դառնում է 12 տարեկան: Ճամփորդության ընթացքում 63 նավահանգիստ ենք այցելել, Եվրոպայի և Ասիայի 25 երկրներում եղել, անցել ենք ավելի քան 15.000 ծովային մղոն: Մեր մասնագիտության, մեր աշխարհի մեջ տարբերվողը միայն ու միայն ծովն է, ալիքները, ծովի հետ մեր շփումը… Ճամփորդությունը ստիպում է մտածել, բնության հետ երկար շփվելիս կյանքի փիլիսոփայական հարցերն են վերհանվում: Նավաստին առանց ծովի կյանք չունի: Հայաստանում այս ուղղությունը մարդկանց շնորհիվ զարգանում է՝ անկախ նրանից, թե ինչքան խոչընդոտներ, արգելքներ կան»,- պատմում է նավապետը և վստահեցնում, որ նավը սիրո կուտակում է, և որ նավաստու համար ամենակարևորը համբերությունն է, որովհետև օրերով, շաբաթներով, ամիսներով կարող ես նավարկել ու ափ չտեսնել:

«Կիլիկիայի» երկարությունը 20 մ է, լայնությունը` 5 մ, բարձրությունը` 4,85 մ, ջրատարողությունը` 50 տ, առագաստազինումը` լատինական առագաստ` 100 ք. մ. մակերեսով: Միջնադարում այդպիսի նավերի վրա տեղափոխում էին խաչակիրներին, ապրանքներ էին մատակարարում ամբողջ Միջերկրական ծովով և ավելի հեռու: 2002 թվականի մայիսին Սևանա լճի նավարկությամբ է «մկրտվել» «Կիլիկիան»:

Նավը կառուցվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցած համանման նավերի օրինակով՝ ամբողջովին կրկնելով հին նավերին՝ սկսած ընդհանուր տեսքից մինչև ամենափոքրիկ ձևավորումը, որոնց մանրամասները նավի անձնակազմն ուսումնասիրել է գրքերից, նկարներից։ Կառուցմանն օգնել են նաև գծագրերը, որոնց մակարդակով վերականգնվել են 26 նավատեսակներ, որ գոյություն ունեին պատմական Հայաստանի տարածքում՝ գետային, լճային, ծովային միջավայրում: Նույնությամբ են կարված անգամ անձնակազմի հագուստները։

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ