Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԻՆՁ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿՏԱՔ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՝Զ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՁ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԿՏԱՔ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՝

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ

 

ԱԺ-ի քառօրյան շարունակվ ում է Դարձյալ ուշադրության կենտրոնում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով   առաջարկեց փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում՝ պատգամավորների կարգազանցության հետ կապված:

Նախագծի վերաբերյալ հարց ու պատասխանով հանդես եկան պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հեղինե Բիշարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սուքիաս Ավետիսյանը, ով ի դեպ հիշեցրեց Զ.Փոստանջյանին, թե ինչպես էր նա «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկության ժամանակ 
տիկին Փոստանջյանը  հավաքել պատգամավորների գրանցման քարտերը: «Հիմա դա հանցագործություն է,թե՞ կարգազանցություն»,- հետաքրքրվեց  ԱԺ փոխնախագահը, իսկ Սուքիաս Ավետիսյանն էլ  խորհուրդ տվեց Զ. Փոստանջյանին ներողություն խնդրել այդ արարքի համար:

Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ եթե նորից նույն վիճակը լիներ, էդպես էր վարվելու, իսկ իր արարքը գողություն չի եղել, հակառակ դեպքում իր դեմ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործ կհարուցեր:

Հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանին նաեւ Խաչատուր Քոքոբելյանը: «Համեցեք տիկին Փոստանջյան»,- ձայնի իրավունք տվեց պատգամավորին ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը:

«Պրն Շարմազանով,  դուք որ  նիստը վարում եք, պարբերաբար խախտում եք կանոնակարգ-օրենքը»,- ասաց պատգամավորը, այն դեպքում, երբ  ԱԺ փոխնախագահն ընդամենը ձայնի իրավունք էր տալիս՝ կատարելով  իր պարտականությունները:

«Տիկին Փոստանջյան, պատասխանեք պրն Քոքոբելյանի հարցին»,- հակադարձեց փոխնախագահը:

«Հիմա ես պատասխանում եմ, դուք ընդհատում եք ինձ: Ես հուշե՞մ ձեր իրավունքների մասին»,-  ասաց պատգամավորը:

«Ես  ձեր գիտելիքները շատ գնահատում եմ, բայց կգաք ընդմիջմանմն ինձ խորհուրդներ կտաք»,-  հեգնեց փոխնախագահը:

Հարց ու պատասխանից հետո խոսքով հանդես եկավ  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով կողմ է կարգազանց պատգամավորներին կարգի հրավիրելուն, բայց նրանց հանցագործ անվանելը չափազանցված է. «Էդպես որ լիներ, որ ուկրաինացի պատգամավոևները պետք է բերդերում նստած լինեին: Ի վերջո, ԱԺ-ը մի ընտանիք է»:

Իսկ ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովն էլ կոչ արեց ուրիշի աչքի շյուղը տեսնելու փոխարեն սեփական աչքի գերանը տեսնել:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ