Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՎԱՐՏՎԵՑ «ԵՍ ԵՄ ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ» ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱՎԱՐՏՎԵՑ «ԵՍ ԵՄ ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ» ՓԱՌԱՏՈՆԸ


Ավարտվեց «Կաթնաղբյուր»  խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Փառատոնը տեւել է  շուրջ երկու ամիս, որի մասնակից երեխաները, որոնք ներկայացնում էին ՀՀ մարզերը` մասնակցելով  «Ես եմ Սասնա ծուռը» հանրապետական մրցույթին ,  նկարներով եւ էպոսից ընտրված հատվածներով ցույց են տվել «Սասնա ծռեր» էպոսի իրենց  պատկերացումները: Ի շնորհիվ փառատոնի մասնակից պատանիների եւ աղջիկների` Գյումրու Հաղթանակի զբոսայգու Քանդակների պուրակը վերածվել էր Սասնա փոքրիկ տան, որտեղ դրվագ առ դրված պատկերված էին էպոսի բոլոր գործողությունները: Մարզերում հաղթած մասնակիցները (12-14 տարեկան)  3 օր մնացել են վրանային ճամբարում եւ մասնակցել էպոսին նվիրված դասախոսություններին , տարբեր ժաներերի նվիրված վարպետության դասերի: Հավաք ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր: ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի խոսքով`«Սասնա ծռեր» էպոսը կենդանի է  հայ ժողովրդի մեջ, այն անսպառ աղբյուր է նաեւ ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար.«Մենք ունենք ավանդական էպոսի փառատոն, որն անցկացվում է արդեն 6-րդ տարին, այս տարի որոշեցինք այդ փառատոնն անցկացնել երկու ձեւաչափով`ավանդական էպոսի պահպանություն եւ էպոսը ժամանակակից ավեստում երեխաների պատկերացմամբ: Փառատոնի համար ընտրեցինք «Կաթնաղբյուր» խորագիրը, քանի որ սա այն հիմնական սնող ուժն է, որտեղից սկիզբ առավ մեր էպոսը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` փառատոնի համար ընտրվել է Գյումրին, քանի որ այն համարվում է մշակութային քաղաք: Ե. Մարգարյանը հույս հայտնեց, որ հետագայում փառատոնի ծրագիրը ավելի կկատարելագործվի եւ հնարավորություն կլինի փառատոնի շրջանակները ընդլայնելու.«Մեր նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական ներուժը  ու ասպարեզ բերել տաղանդավոր երեխաների»,-շեշտեց տկն. Մարգարյանը:

Փառատոնի ղեկավար եւ համկարգող, քանդակագործ  Արթուր Գեւորգյանը փաստեց, որ մինչ այժմ չէին եղել էպոսի ընկալման եւ վերարտադրման տարբերակներ, որը եղավ փառատոնի ընթացքում.«Եթե ցանկանում ենք գտնել էպոս, ազգային ակունք պետք է այդ ամենը փնտրենք գյուղերում: Մեր ակունքները բնական միջավայրում բավականին լավ պահպանվել են: Հաջորդ տարի «Սասնա ծռեր» թեմայով ու այլ ձեւաչափով կանցկացնենք փառատոնը: Մենք նպատակ ունենք ստեղծել քանդակագործության սիմպոզիումը «Սասնա ծռերի» հետ»,- ընդգծեց ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԱՅՆԸ,  ով երեք օր շարունակ վրանային ճամբարում եղել է երեխաների կողքին: Նրա խոսքով` փառատոնի ընթացքում հումորի քաղաքում հումորն ու կատակը անսպառ է եղել.«Այս փառատոնում մենք հաղթողներ չունենք, մասնակիցները արդեն իսկ հաղթել են այստեղ գալով: Երեխաների մեջ պետք չէ առաջին եւ երկրորդ տեղեր սերմանելով ստեղծել հոգեբանական բարդ իրավիճակներ: Սա սպորտ չէ, պետք չէ մշակույթը վերածել սպորտի»,-ավելացրեց Ա. Գեւորգյանը:

Եւս մեկ փառատոն, որն արդեն կայացած իրողություն է, փառատոն ,  որի նպատակն է հայ մանուկներին ցույց տալ իրենց  ակունքները եւ սովորեցնել հավատարիմ մնալ իրենց արմատներին:


 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ