Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՙՙՈԳՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՄՏԱԾԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՈԳՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՄՏԱԾԵԼ՚

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին: Թատրոնի դերասանական խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են ռեժիսորներ Արշակ Բուրջալյանի, Վարդան Աճեմյանի, Տիգրան Շամիրխանյանի բեմադրությունները եւ հայ բեմի վարպետներ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Հասմիկի, Արուս Ոսկանյանի, Ժասմենի հյուրախաղերը: Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հովհաննես Աբելյանը, ում անունով էլ 1936 թվականին կոչվել է այն:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրիչ ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում խոսելով թատրոնի առօրյայի մասին` փաստեց. ՙԲավականին հագեցած ու ակտիվ են թատրոնի առօրյան ու խաղացանկը: Պատրաստվում ենք հոկտեմբերին 1-շաբաթյա շրջագայությամբ Երեւանում հանդես գալու ՙԼիր արքա՚, ՙՉար ոգին՚, ՙԻրիկնամուտ՚ ներկայացումներով եւ Թումանյանի հեքիաթներով` այդպիսով ընգծելով նաեւ Երեւանի եւ Վանաձորի թատրոնների բարեկամական կապը: Ի դեպ, Թումանյանի հեքիաթների թեմայով բեմադրված ներկայացումն արդեն 6 տարի խաղում ենք, այն 100-ից ավելի անգամ բեմ է բարձրացել: Նոր սերունդը եւս ուզում է Թումանյանի հետ շփվել, Թումանյանի դաստիարակչական հողին, արմատներին կառչած մեծանալ, այդ բարբառային հաճույքը, ամենայն հայոց բանաստեղծի անկեղծությունը զգալ: Աշխատում ենք նաեւ 4 նոր ներկայացումների վրա՚: Բեմադրիչը նաեւ նշեց, որ գոհ են հանդիսատեսից, ավելին` թատրոն-հանդիտատես կապը լրացված է:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հավելեց. ՙՔաղաքում քչանում է ժողովուրդը, բայց փառք Աստծո` տոմսարկղից տոմս վաճառելու խնդիր չունենք: Ներկայացում գալու համար մարդիկ տոմսեր գնում են` անկախ այդչափ առկա սոցիալտնտեսական խնդիրներից: Ոգու սոցիալական վիճակի մասին է պետք մտածել, ոգու սովն է պետք լրացնել, մարդու հոգին է պետք կշտացնել՚:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ