ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին Աբովյան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհու սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Վարդանը եւ Գեղարքունիքի մարզի Դպրաբատ գյուղի բնակիչ 23-ամյա Համլետը խոստովանել են: Համլետի մասին Դպրաբատի գյուղապետ Հովհաննես Նազլուղյանը մեզ տեղեկացրեց հետեւյալը. ՙՎերջերս իմացանք, որ նա նախկինում ոստիկանությունում էր աշխատում: Նա գյուղում ոչ լավ, ոչ վատ արարքով աչքի չի ընկել, քանի որ գրեթե գյուղում չէր մնում: Մոր հետ էր ապրում, վերջերս էին Աբովյանից տեղափոխվել մեր գյուղ՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
