22-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԸՆԿԵՐՈՋԸ
Արխիվ 12-16Օրերս Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում երիտասարդի ինքնասպանություն է գրանցվել: ԱԻՆ-ի ակադեմիայի ուսանող, ԱԻՆ-ի աշխատակից 21-ամյա մի երիտասարդ, իրենց առանձնատանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ըստ տեղի աղբյուրների` դեպքի օրը երիտասարդը տրամադրություն չի ունեցել, աշխատանքից դուրս գալուց հետո էլ, աշխատակիցներից մեկին` մտերիմ ընկերոջը, հաղորդագրություն էր ուղարկել, որ պատրաստվում է կյանքին վերջ տալ: Մինչ ընկերը հասել է, ողբերգությունն արդեն կատարված էր` երիտասարդին փրկել այլեւս անհնար էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
