Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Ինչպես երեւում է...

Արխիվ 12-16

Ինչպես երեւում է, ՀՀ նախագահի կողմից Թուրքիային գրողի ծոցն ուղարկելը ծանր է նստել այդ երկրի ղեկավար ԷՐԴՈՂԱՆԻ վրա: Քիչ էր, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճը դատարկ է եղել, դրան գումարվեց նաեւ խայտառակությունը հենց Թուրքիայում: Թուրքական ՙՍթար՚ պարբերականը Էրդողանի ելույթը տեղադրել էր թերթի գլխավոր էջում` դատարկ դահլիճի պատկերը փոխարինելով լեփ-լեցուն դահլիճի պատկերով, սակայն այդ մանր զեղծարարությունը միանգամից հայտնաբերվել է թուրք լրագրողների կողմից, եւ արդյունքում Թուրքիայի նախագահը իր իսկ երկրում դարձավ ծաղրի առարկա:
Հիշում եք` 2012-ի ԱԺ ընտրություններին շրջանառության մեջ հայտնվել էր ռեփ ոճով սարքած մի տեսահոլովակ, ուր ասվում էր. ՙԲժիշկ, բժիշկ եկ մեր տուն, շատ Սիվիլիթաս է մեր կատուն՚: Այդ տեսահոլովակին լրիվ համապատասխանում էր ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ելույթը Աբովյանի հանրահավաքին, ուր նա վերհիշելով բոլորի կողմից մոռացված ՙքառյակի՚ 12 կետերը, հայտարարեց. ՙԱյդ 12+1 կետերը իսկապես արտացոլում են ժողովրդի շահերը, եթե նրանք իրականացվեին, իսկ դրանք ռեալ էին ժամկետների առումով, էական փոփոխություն կլիներ ձեր առօրյա կյանքում, եւ դա նաեւ երկրում կփոխեր քաղաքական մթնոլորտը: Բայց չկա այդ քաղաքական կամքը, որովհետեւ այդ կետերի կատարումը հարվածում է հենց իրենց անձնական շահերին, որովհետեւ քաղաքականությունը եւ գործարարությունը այնքան են սերտաճել իրար հետ, որ մեկը մյուսին լրացնում է, ուռճացնում է, եւ այդ օղակն այնքան ամուր է կառուցվել, որ միայն միասնական ջանքերով եւ ձեր մասնակցությամբ հնարավոր կլինի իսկապես դա ջարդել: Այսօր ընդդիմությունը մեծ հնարավորություն է ստեղծել` երկրում արմատական փոփոխություններ անելու համար, եւ արդեն անիմաստ է վարչապետի, կառավարության հրաժարականը պահանջել, որովհետեւ մենք գիտենք, որ համակարգն է պրոբլեմը՚: Տեսնում եք, Վարդան Սիվիլիթասիչի համար արդեն կառավարություն փոխելն է նույնիսկ մանրուք, եւ նա խոսում է միանգամից ավելի խոշոր փոփոխությունների մասին:
Բայց երեւում է, որ գլխուղեղի սիվիլիթասով նաեւ ՀԱԿ-ում լիքը տառապողներ կան, եւ այնտեղ սկսել են ամբողջովին ապրել մի վիրտուալ իրականությունում: Այսպես, ՀԱԿ անդամ պատմաբան ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով թվում է, թե լուրջ մարդ է, գրում է. ՙիշխանական կողոպուտի ծավալման, իրավազրկության խորացման, աճող ապօրինությունների հետեւանքով ոչ թե աճել է հասարակական դժգոհությունը, այլ դժգոհության մակարդակից վերածվել է վարչախմբի նկատմամբ զզվանքի եւ ատելության: Շատերի մոտ հուսալքության զգացումը սկսել է տեղի տալ չհանդուրժելու, չհամակերպվելու զգացումին: Ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ այս պահին խաղաղ իշխանափոխության, վարչախմբի հեռացման խնդիրը, ոչ բարդ քաղաքական մեխանիզմների կիրառմամբ, ըստ էության` լուծված կարելի է համարել՚: Դե, եթե Աշոտ Սարգսյանին է հասել տեսիլքների աշխարհով ապրելը, ապա այլեւս զարմանալի չեն ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ բարձրաձայնած տեսիլքները. ՙԱյսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն... Սա արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի, մենք խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին՚:
Այ, որտեղ ռեալ պայքար կա, որը, թերեւս, նաեւ ռեալ արդյունքով ավարտվի, դա ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ է: Արդեն 2 օր է, ինչ Արցախի մայրաքաղաքի բնակիչները քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույցեր են անում, դժգոհելով քաղաքային իշխանության այն որոշումից, որ երթուղայինի ուղեվարձը 70 դրամից դառնում է 100 դրամ: Երբ նայում ես այդ ցույցերի կադրերը, ապա երեւում է, որ փոքրիկ Ստեփանակերտում ավելի շատ մարդ է հավաքվում, քան մեր ամբողջ ՙեռյակ-քառյակը՚ կարող է երազել կանչելու հոկտեմբերի 10-ի ՙհամապետական հանրահավաքին՚: Իսկ թե կանչելու ձեւը ինչպես կլինի, միանգամից զարմանալիորեն երեւաց եւ երեկվա` Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքին: Ավարտին գրեթե բոլոր մասնակիցները նստեցին ԲՀԿ-ի բարեգործական ավտոբուսները եւ մեկնեցին յուրաքանչյուրը իր գործերով: Դե, ինչ, արդեն պարզ է, որ այդ նույն ավտոբուսներով գրեթե անփոփոխ կոնտինգենտը սկզբում կպտտացնեն մարզերով, իսկ հոկտեմբերի 10-ին կբերեն Ազատության հրապարակ:
Այս բոլոր դատարկ կրքերի հորձանուտում, սակայն, գրեթե բոլորը երեկ մոռացան ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ կողմից ընդունված կարեւորագույն որոշման մասին: Համաձայն այդ որոշման` հունվարի 1-ից սահմանամերձ բնակավայրերում տնտեսական գործունեություն ծավալողներն ազատվում են հարկերից: Այդ որոշումը դեռ այնքան օգուտ է բերելու, այնքան է նպաստելու ե°ւ սահմանամերձ գոտու ամրապնդմանը, ե°ւ տնտեսական ակտիվությանը, որ դրա հետ համեմատ` արդեն բոլոր ՙեռյակ-քառյակները՚, բոլոր չարախոս քարոզչամիջոցները զարմանալիորեն լրիվ չնչին բան են թվում: Դե ինչ, այս դրական նորությունով էլ ավարտենք` բացասական ամեն ինչը ուղարկելով գրողը ծոցը:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ