Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՐԱ ՀԱՏՈՒԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ՚

Արխիվ 12-16

ՙՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՐԱ ՀԱՏՈՒԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ՚


Euromaidanu.net կայքէջը հրատարակել է նյութ, որտեղ ասվում է, որ ՙՊռավի սեկտոր՚ ֆաշիստական կազմակերպությունը փորձում է վախեցնել եւ շանտաժի ենթարկել Ուկրաինայում գտնվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին: Նույն կայքում նշված է, որ հերթը հասել է նաեւ Ուկրաինայում ապրող հայկական համայնքին, առ այն, որ նրանք պաշտպանեն ուկրաինական իշխանություններին: Նշված է նաեւ, որ ՙՊռավի սեկտոր՚ կազմակերպությունը հարձակումներ է գործում մասնավորապես բիզնես իրականացնող հայերի վրա, իսկ այս տարվա մարտին նույն կազմակերպությունը այրել է հայկական մի ռեստորան: Նաեւ նշվում է, որ հայկական համայնքը փորձել է ինֆորմացիան հասցնել միջազգային հանրությանը` վերջիններիս իրավունքները ոտնահարելու առումով: ՙ Իրավունքը՚ կապ հաստատեց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, ով նշեց, որ քաղաքացիական եւ առհասարակ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում չեն հարցնում, թե դու որ երկրի ներկայացուցիչ ես. ՙԴուք գիտեք, թե ինչ իրավիճակ է Ուկրաինայում: Այստեղ քաղաքացիական պատերազմ է, եւ ամեն ինչ հնարավոր է: Հայ համայնքի վրա հատուկ հարձակումներ կամ հատուկ ճնշումներ չկան, դա չի համապատասխանում իրականությանը: Տենց բան չկա, որ եթե հայ են, հատուկ հարձակում են գործել: Պատերազմական իրավիճակը մեկնաբանելը շատ դժվար է՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ