Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՆԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ԱՆԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ


Եթե մեկի անուն ազգանունը Արամ Մանուկյան է, դա դեռ չի նշանակում, որ նա 1918թ հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի արժանիքների գոնե 1 տոկոսը կարող է ունենալ և իրեն երևակայել որպես ազգի փրկիչ: Եվ երեկ ՀՀՇ-ական նախկին այդ չինովնիկը, ով ՀՀՇ իշխանության տարիներին սովորական կաբինետային առնետ էր՝ մշակույթի անիմաստ փոխնախարարի տեսքով, կրկին անգամ ապացուցեց իր անարժեքությունը: Հասնելով Աբովյան և իր հետևում զգալով առյուծների վանդակների հզորությունը՝ չհաջողված այս գործիչն իսկական առյուծ էր կտրել և իր էյֆորիայի մեջ պարզապես մոռացել էր, որ տիրոջ մեր հայհոյելը քաղաքական գործչին, այն էլ՝ առյուծասիրտ գործչին վայել չէ: Արամ Մանուկյանն իր այդ պահվածքով կնքեց իր քաղաքական մահկանացուն քաղաքական դաշտում: Իսկ կատարյալ հեղինակազրկումը մի այնպիսի բան է, որ դրանից նույնիսկ ուրիշի առյուծները ի զորու չեն պաշտպանել:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ