Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙԱՅԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ԵՆ՚

Արխիվ 12-16

ՙԱՅԴ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ԵՆ՚

Մինչ մենք տոնում էինք Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձը, ՙԻրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն՚ ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական խալիֆայություն, սկսել է իրականացնել իր բարբարոս ծրագիրը, ըստ որի` Հայաստանը 10 տարվա ընթացքում ընդհանրապես պետք է գոյություն չունենա: Վերջիններս հենց սեպտեմբերի 21-ին ականապատել եւ պայթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին:
Այս մասին ՙԻրավունքի՚ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ նշեց. ՙԴեյր էլ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Իրաքի եւ Լեւանտի ահաբեկիչների կողմից եւս մեկ անգամ փաստում է, որ նրանց գործողություններն ուղղված են քրիստոնյաների դեմ: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի դրան, որովհետեւ այդ ահաբեկիչների քայլերը սպառնալիք են ոչ միայն մեզ համար, այլ` ողջ քաղաքակիրթ մարդկության՚:
Հիշեցնենք, որ այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էլ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ