Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2015ԹԹ. ԵՎՍ ԿԼԻՆԻ ՎՊ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2014-2015ԹԹ.
ԵՎՍ ԿԼԻՆԻ ՎՊ-Ի ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ՚


ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում շարունակում է քննարկվել Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվությունը: Երեկ քննարկումները ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում էին: Անդրադառնալով ներկայացված ոլորտներում արված ուսումնասիրություններին` Վերահսկիչ պալատի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվում: ՙԲազմաթիվ փաստեր կան ներկայացված՚,- ասաց ՎՊ նախագահը եւ անդրադարձավ անվճար բուժօգնություն ստացող խմբերին:
-Նման 21 խմբեր կան, բայց մենք տեսանք, որ իրականում նրանց թիվը 24-ն է: Այդ խմբերի համար պետությունը կազմակերպում է ձրի բուժօգնություն: Մենք շատ հստակ դրել ենք խնդիրը, որ այդ ծառայությունից պետք է օգտվեն անապահովության 36 եւ ավելի միավոր ունեցողները: Վեց բժշկական հաստատություններում կատարել ենք ուսումնասիրություն եւ խախտման 72 դեպք ենք հայտնաբերելª ընդհանուր առմամբª 25 մլն դրամի սահմաններում: Այն դեպքում, երբ այդ ուղղությամբ հատկացումները 330 մլն դրամ են, եւ մենք ստուգել ենք 164 միլիոնը: Մասնավորապես վերահսկողություն ենք իրականացրել ՙՏուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ՚ բնագավառում, եւ հենց այդտեղ էլ ծանրակշիռ փաստեր ի հայտ եկան: Օրինակª հիվանդն ընդամենը 7 օր է մնացել, բայց ձեւակերպվել է 61 օր: Մեկ այլ օրինակում հիվանդը ոչ մի օր չի մնացել այնտեղ, բայց 33 օր է ձեւակերպված: Ակնհայտ երեւում է, որ քաղաքացին չի օգտվել այդ ծառայություններից, բայց դրա դիմաց պետական բյուջեից գումարները դուրս են եկել եւ գնացել են համապատասխան բժշկական հաստատություն` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Որոշակի խնդիրներ կան նաեւ հեմոդիալիզի, հատկապես այդ նպատակով օգտագործվող ֆիլտրերի ձեռքբերման հետ կապված:
Հաջորդ չափազանց կարեւոր խնդիրը դեղերի շրջանառությունն է: Այս ոլորտը 2014 եւ 2015 թվականներին եւս կլինի ՎՊ-ի ուսումնասիրության դաշտում: Այստեղ մենք երկու խնդիր ենք դնում: Առաջին` արդյոք իրատեսակա±ն են ձեռք բերված դեղերի գները, եւ երկրորդը` արդյոք այդ դեղերը համապատասխանո±ւմ են այն որակին, ինչ որ մենք ակնկալում ենք: Այսօր գաղտնիք չէ, որ ՀՀ-ում քաղաքացիները դժգոհում են դեղերի որակից:
- Դուք նշեցիք, որ կոնկրետ առողջապահության ոլորտում արձանագրվել են դեպքեր, երբ պետական բյուջեից տրամադրվող գումարները նպատակային չեն ծախսվել: Կասե±քª մոտավորապես որքան գումար է դա կազմել:
- Այս պահին կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Որովհետեւ նույն տուբերկուլյոզի ծառայությունների հետ կապված` հարուցված են քրեական գործեր, եւ քրեական գործի շրջանակներում միայն պարզ կլինի, թե ինչ չարաշահում է թույլ տրվել: Մնացած դեպքերում մենք արձանագրել ենք խնդիրներ, որոնք, կարծում եմ, օրենսդրական որոշակի կարգավորումներից հետո կարող են նաեւ չլինել:
- Պարո°ն Զաքարյան, ընդհանուր առմամբ 2013 թվականին, ըստ ՎՊ-ի հաշվետվության, հատկապես ո±ր ոլորտներում եք էական խախտումներ արձանագրել:
- Գիտեք, ոլորտներ կան, որտեղ հիմնականում վիճակը կարգավորված է: Օրինակ` առողջապահության ոլորտում դեղերի հետ կապված խնդիրը զգալիորեն լուծված է, թեեւ, իհարկե, դեռ կան որոշակի խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն: Նույնը գյուղատնտեսության ոլորտում է, շինարարության մեջ. տարիներ շարունակ մենք խոսել ենք ծավալային հավելագրման մասին, սակայն այս տարվա հաշվետվության մեջ դա համարյա զրո է: Մենք երկար տարիներ խոսել ենք հողերի կադաստրային ցածր արժեքից, այսպես ասած` կոպեկներով վաճառքի մասին, հիմա նման երեւույթներ հիմնականում չունենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ