Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Աչքներս լույս`

Արխիվ 12-16

Աչքներս լույս` իր մասին զարմանալիորեն որոշեց հիշեցնել Վանաձորի փակ բանտում գտնվող քաղաքական ավանտյուրիստ, սպանության փորձի կազմակերպմանը մասնակցելու համար դատապարտված ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Եվ ոչ ավել, ոչ պակաս, նրա սիրտը հանկարծ ՙազգային շահով առաջնորդվող բռնապետ՚ ուզեց. ՙԱկամա մտածում ես, եթե մինչ օրս անհաղթահարելի ավտորիատարիզմը ինչ-ինչ մեղքերի համար մեզ բաժին հասած պատիժ է, ապա ավելի լավ չէր լինի այս կիսագրագետ, անդաստիարակ, քարանձավային հոգեբանությամբ առաջնորդվող, վախկոտ, ամբողջապես վարկաբեկված ջեբկիրների, ստախոսների եւ անպատիժ մարդասպանների փոխարեն` երկիրը ղեկավար Նազարբաեւի տեսակի ազգային արժանապատվությունն ու նամուսը հարգող մի խելքը գլխին բռնապետ՚: Զարմանալի է, ինչպես է Արկադի Վարդանյանը դեռ համարձակվում մարդասպանների մասին խոսել, մոռացել է, թե ինչ հոդվածով է դատապարտված: Համ էլ` կրկին Նազարբաեւ: Եթե մեր արեւմտամետները ոտ ու գլխով դարձել են ՙՆազարբաեւի վկա՚ եւ մեծ հույսեր ունեն, որ Ղազախստանի նախագահը կտապալի մեր մուտքը Եվրասիական միություն, ապա  Արկադի Վարդանյանը Նազարբաեւի տիպի բռնապետ է ուզում: Հետաքրքիր է, նա ընդհանրապես ողջ կմնար, եթե Հայաստանում այդպիսի բռնապետ լիներ, ու առավել եւս, կկարողանար բանտից փիլիսոյաբանել քաղաքականության մասին:
Փիլիսոփայելու զարմանալի սեր ունի եւ ԲՀԿ խմբակցության անդամ օլիգարխ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ. ՙՔաղաքական գործունեության դրսեւորման այնպիսի գործիք, ինչպիսին հանրահավաքն է, իշխանությունների կողմից արժանանում է ուշադրության ոչ թե իր բովանդակային մասով, թե ինչ հարցեր են արծարծվում, այլ այն հանգամանքով, թե որքան մարդ է դրան մասնակցում: Մեխանիկական հարցը դարձել է ավելի կարեւոր՚: Երեւի թե, հարգարժան պարոնը քաղաքական դաշտը, այդ թվում եւ քաղաքական պայքարի այնպիսի միջոցները, ինչպիսին է հանրահավաքները, խառնել է քրեական ծագում ունեցող բիզնեսմենների ՙռազբորկայի՚ հետ, երբ իրոք կարեւոր է, թե որ կողմը ինչ քանակի սափրագլուխ զինյալ թափթփուկներ կբերի, ու դրանով է որոշվում ճիշտն ու սխալը: Այ, հանրահավաքի եկող բողոքավոր ժողովրդին այդ սափրագլուխների յուրահատուկ անալոգ համարելն է, որ թույլ չի տալիս մեր ՙեռյակացած՚  ՙքառյակին՚ իրենց առջեւ դնել հանրօգուտ ռեալ նպատակներ ու հասնել դրանց իրականացմանը:
Իսկ նախկին պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մատնանշեց մի զարմանալի պարադոքս. ՙԻնձ համար անհասկանալի է ընդդիմության մոտեցումը, որտեղ գործող կիսանախագահական համակարգը, նաեւ ընտրական օրենսգիրքը, այո, իշխանությանը տալիս են մեծ հնարավորություններ` վերարտադրվելու: Թե ինչն է նրանց դրդում ժխտել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, երբ դեռ 2 տարի առաջ եղել են դրա կողմնակիցը, մտածում եմ ու չեմ հասկանում՚: Ի վերջո, Ռ. Պետրոսյանը գալիս է եզրակացության, որ ԲՀԿ-ն թաքցնելու բան ունի: Բայց հետաքրքիր է, միթե պարոն Պետրոսյանը չի տեսնում, թե ինչն են թաքցնում ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը համատեղ ջանքերով: Չէ± որ պարզից էլ պարզ է, որ թաքցվածը, իսկ իրականում` լավ տեսանելին, Ռոբերտ Քոչարյանի անձնական շահն է, քանզի կառավարման խորհրդարանական մոդելի դեպքում նվազագույնի են հասնում նրա` իշխանության գալու շանսերը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ