Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ

ԱՄՈԹԱՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ . ԿԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՄՈԹԱՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ . ԿԳ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

 

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը` Գիտության, կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության հանձնաժողովի անդամների հետ: Քննարկումը բավական թեժ էր եւ այն ավելի թեժացավ, երբ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց ԿԳ փոխնախարարին, թե այս տարի որքան են կազմել դպրոց հաճախող երեխաների եւ բուհ հաճախող ուսանողների թիվը: Սակայն փոխնախարարը  չկարողացավ կոնկրետ թիվ ներկայացնել: ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց. <<եթե չեմ սխալվում 300-400 հազարի սահմաններում են>>: Ա. Մանուկյանը զարմացած հարցրեց,<<Բա այդ 100 հազարը ձեր կողմից ե՞ք ավելացնում, ամոթ է ամոթ, սեպտեմբերն ավարտվում է, դուք դեռ չգիտեք ձեր աշակերտների թիվը>>: Եվ քանի որ արդարացում իսկապես չկար. <<Ամոթանքն ընդունվեց, պարոն Մանուկյան, մենք անպայման կճշտենք, կտեղեկացնենք>>.- այսպես եզրափակեց հարցը Մ. Մկրտչյանը:

Պատգամավորը ՎՊ-ին մեղադրեց նաեւ քրեական հանցագործությունները փափլիկ ներկայացնելու մեջ: Մեկը լինի Արամ Մանուկյանին ամոթանք տա, նրա համար, որ քննարկման կեսից վեր կացավ ու գնաց, թեեւ համեմատած այլ ընդդիմադիրների հետ ընդհանրապես բացակայում էին հանձնաժողովի աշխատանքներից: Իսկ Ա. Մանուկյանը գոնե մի քիչ դիմացավ, իր հարցի պատասխանը ստացավ եւ հեռացավ: Նշենք, որ տվյալ պարագայում ընդդիմություն ասելով նկատի չունեինք ՕԵԿ-ին, քանի որ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մինչեւ վերջ մնաց եւ բավական աշխուժ մասնակցություն ցուցաբերեց քննարկումներին:

Սրա հետ կապված հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նախարարությանը պահանջեց, որպեսզի մինչեւ սեպտեմբերի վերջ այդ բոլոր թվերը պաշտոնապես ներկայացվեն հանձնաժողովին, քանի որ այն իսկապես ուշացվում է:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ