Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ

ԻՆՉՈ՞Ւ ԱԺ-Ը ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԱԺ-Ը ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ  ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հայաստանի դեղատներում վաճառվող դեղերի ժամկետի վերահսկողությունը լուրջ խնդիր է: Թեւ ՄԻՊ-ի 2013 թ-ի առողջապահության նախարարության ոլորտի մասին զեկույցում որպես դրական առաջընթաց արձանագրվել է կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրեր, կազմակերպված խորհրդաժողով-դասընթացներ, այնուամենայնիվ, հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ «Իրավունքի» հետ զրույցում հայտարարել է, որ 2014-2015 թթ-ին դեղորայքի ոլորտը եւս կլինի ՎՊ-ի ուշադրության կենտրոնում:

Իսկ մինչ ոլորտը կուսումնասիրվի  վերոնշյալ պատկան  կառույցի կողմից, Հայաստանի  դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահ   Սամվել Զաքարյանից «Իրավունքը» պարզեց՝ ի՞նչ խնդիրներ ունի դեղագործական ոլորտը Հայաստանում: «Դեղերի մասին  օրենքը շատ հին է»,- վստահեցնում է Սամվել Զաքարյանը, ապա շարունակում.  «Նոր նախագիծն էլ դեռ չի ընդունվել: Մի քանի անգամ այն գնաց ԱԺ, եւ ետ եկավ: Իսկ պատճառը մեկն է՝նախագիծը շատ ժամանակակից է ու ընդգրկուն»:

Նախագծի ընդունումը, ըստ Սամվել Զաքարյանի, կխթանի  Հայաստանի դեղարտադրությունը, մեզ հնարավորություն կտա Ուկրաինայից հետո  պատշաճ արտադրական գործունեության՝ՊԱԳ-ի (GMP)  հավաստագրային ստատուս ունենալ: Մեր դեղարտադրող ընկերություններից երկուսն արդեն ունեն ՊԱԳ, մյուս վեցն էլ դա կունենան մինչեւ 2015 թ-ի վերջ:

Ինչ վերաբերում է  դեղատներում դեղերի  ժամկետի վերահսկմանը, ապա առողջապահության նախարարությունում տեսչություն, որը պետք  է  զբաղվի նաեւ դեղերի ժամկետների վերահսկմամբ: Տեսչությանը զուգահեռ դեղերի ժամկետները վերահսկողի դերում պետք էլինի նաեւ  հասարակությունը. «Քաղաքացին  գնելով դեղը, պետք է  ժամկետին ուշադիր լինի»: Երկրորդ վերահսկողը ՀԿ-ի նախագահի խոսքով դեղատան սեփականատերն է, ով որոշում է՝ինչ չափով խախտել կամ չխախտել օրենքը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ