Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙԱՅՍ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ ԵՍ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՄ՚

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙԱՅՍ ՄԵՆԱՄԱՐՏՈՒՄ ԵՍ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՄ՚


Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4,28 նոկաուտ) ռինգ է դուրս գալու սեպտեմբերի 27-ինª Գերմանիայի Քիլ քաղաքում: Նրա մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ): Առաջիկա մենամարտի, մրցակցի եւ ՙԻրավունքի՚ այլ հարցերին պատասխանեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:


-Արթուր, ինչպե՞ս են ընթանում վերջնական փուլում գտնվող ամենօրյա մարզումները:
- Հիանալի: Լավ պատրաստվել եմ սեպտեմբերի 27-ի մենամարտին: Նախ Բեռլինում էի մարզվում, այնուհետեւ մարզումներս շարունակեցի Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում:  Արդեն տեղափոխվել եմ Քիլ քաղաք, որտեղ էլ հաշված օրեր հետո կայանալու է մենամարտը:
- Ի՞նչ մարտավարությամբ եք պատրասվում հաղթել մրցակցին:
- Առանց փակագծերը բացելու` ասեմ, որ մարզիչիս հետ համատեղ մշակած մարտավարությամբ թույլ չենք տա, որ Փոլ Սմիթը կիրառի իր ճկունությունն ու հնարամտությունը: Այս մենամարտում ես պետք է հաղթեմ: Այս մասին ավելի լավ է քիչ խոսեմ, ես դա գործով կապացուցեմ:


- Ըստ Ձեզ, որոնք են Փոլ Սմիթի ամենուժեղ եւ թույլ կողմերը:
- Նա ուժեղ բռնցքամարտիկ է, ունի հարձակողական ոճ, ճարպիկ է, ճկուն, շարժուն:  Բայց այս ամենը դեռ ոչինչ չի նշանակում. այս մենամարտում ես հաղթելու եմ` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը:
- Քիլ  քաղաքում երեք մենամարտ եք անցկացրել, երեքն էլ հաղթական ավարտ են ունեցել: Ինչո՞վ կառանձնացնեք սպասվելիք չորրորդ մենամարտը:
- Առանձնակի տարբերություն չեմ դնում մենամարտերիս միջեւ, բոլորին էլ լավ պատրաստվում եմ,  բոլորից առաջ էլ լարված եմ լինում, բոլոր հաղթանակներից հետո էլ ուրախանում եմ: Այնպես որ, այս մենամարտն ինձ համար նույնքան սպասված եւ կարեւոր է, որքան` նախորդները:
- Փոլ Սմիթին հաղթելուց բացի, ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար:
- Մենամարտից  մոտավորապես մեկ շաբաթ անց նախատեսում եմ գալ Հայաստան, որտեղ հանգստանալուց հետո կմեկնեմ այլ երկիր` դարձյալ հանգստի, որից հետո կվերադառնամ Բեռլին: Նախատեսում եմ մինչեւ տարեվերջ անցկացնել եւս 1 մենամարտ, որի մասին դեռ հստակ ոչինչ ասել չեմ կարող: Բայց  այս ամենից առաջ իմ ամենակարեւոր անելիքը Փոլ Սմիթին հաղթելը պետք է լինի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ