Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՙՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ՚

Արխիվ 12-16

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ`
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ՚


Ղրիմի Կոկտեբել քաղաքում սեպտեմբերին մեկնարկել է ՙԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում՚ խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնում էր նաեւ ՙԻրավունքը՚: Կոնֆերանսին ներկա էր ռուս հայտնի քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ, ով հիմնականում խոսեց նախկին ԽՍՀՄ երկրների տարածքներում առաջացած խնդիրների մասին: Նշենք, որ մինչ քաղաքագետի եկույթը ՙՌուսաստանն այսօր՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս  լրագրող Դմիտրի Կիսելյովը նույն ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ոչ Հայաստանին եւ ոչ էլ Ադրբեջանին հարկավոր չէ պատերազմ: Սակայն հիշենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարը եւ դիվերսիոն հարձակումներ իրականացրել, որի արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ունեցան: Սրա հետ կապված` մեր այն հարցին, թե հայկական կողմին ամենեւին պետք չէ այդ պատերազմը, քանի որ մենք հաղթող կողմ ենք, նշվում է, որ Ադրբեջանին եւս պետք չէ: Այս պարագայում ում է հարկավոր հայ-ադրբեջանական կռիվը, եթե երկու երկրներն էլ չունեն դրա կարիքը:
-Պետք է ասեմ, որ մեծ հաշվով դա Ադրբեջանին էլ պետք չէ: Մի բան է հռետորական կրքեր ստեղծել, մեկ այլ բան է կոնկրետ փորձությունների ենթարկվել: Իսկ ադրբեջանական իշխանությունները հասկանում են, որ եթե իրենք չիրականացնեն արագ հաղթական պատերազմ, այսինքն` մի 4-5 օրում, այն կերկարաձգվի եւ ձախողում կունենան: Իսկ իրական պատերազմը շատ լուրջ մարտահրավեր է: Կարելի է հիշատակել Ադրբեջանի նախկին նախագահներ Մութալիբովի, Էլչիբեյի ճակատագրերը, ովքեր կորցրին իրենց իշխանությունը, պաշտոնը` պատերազմում պարտություն ունենալու պարագայում: Մի բան է, երբ բոլորը գոռում-գոչում են, թե` այ հիմա կսկսենք պատերազմը, եւ դուք կտեսնեք, հայեր, եւ մեկ այլ բան է, որ պետք է ռեալ սկսել այդ պատերազմը: Դրա համար, չեմ կարծում, որ հենց Ադրբեջանին պետք է այդ պատերազմը հիմնարար կերպով, եւ նրանք լավ հասկանում են, որ այստեղ այն նույն իրադրությունը չէ, ինչը որ կա Վրաստանում կամ Ուկրաինայում, որ կողմերից մեկը կարողանար ունենալ աջակցություն Արեւմուտքից: Այնտեղ գոյություն ունի թե° հայամետ, թե° ադրբեջանամետ լոբբինգ: Իսկ Աբխազիայի պարագայում չկա նման բան, որ, ասենք Կալիֆորնիայի նահանգի իշխանությունների կողմից ընդունեն Աբխազիայի անկախությունը: Ղարաբաղի հարցի պարագայում կա լոբբինգ, ճիշտ է դա չի նշանակում վերջնական ճանաչում, բայց դա իր մեջ որոշակի բարեխոսություն է պարունակում  միջազգային լայն հանրության համար: Դրա համար ադրբեջանցիները հասկանում են, որ պատերազմ սկսվելու դեպքում` ինֆորմացիոն համատարած աջակցություն չեն ունենա, դրան գումարած նաեւ կորուստները: Եթե անգամ պարտիզանական պատերազմ լինի, այսինքն` դիրքավորված, ապա այդ դիրքավորումը մեծ հարված կբերի հենց Ադրբեջանին: Իսկ ինչո±ւ նման շանտաժ անել: Հասկանում ենք, որ հարցի նման մոտեցումը նշանակում է իրենց ուժային կառույցների գործոնի  բարձրացումը: Այլ բան է, երբ նման հարցերում դժվար է կանգ առնել, եւ մի կողմից հասկանում են, որ պետք չէ դրան գնալ, բայց չեն կարողանում կանգ առնել եւ փորձում են պատերազմ սկսել: Լինում են պահեր, որ այս դեպքերը չեն կարողանում շրջադարձել, հենց դրանում է կայանում հիմնական վտանգը:
- Ձեր կարծիքով` ինչպիսին կլինի Ղարաբաղի կարգավիճակը, երբ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը:
- Դեռ պետք է մտնել Եվրասիական տնտեսական միություն, քանի որ այնտեղ բավականին դժվար հարաբերություններ են ձեւավորվել: Ինչպես գիտեք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բավականին քննադատաբար է մոտենում այդ հարցին, անգամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ հարցի մեծ ֆանատը չէ եւ միգուցե նա իրեն զսպում է, բայց այդքան էլ տրամադրված չեն Եվրասիական միության ընդարձակմանը, որքան որ Ռուսաստանն է տրամադրված: Եթե Մոսկվան ուրախ կլինի բոլորին տեսնել այնտեղ, ապա Մինսկի եւ Աստանայի պարագայում պատկերն այլ է: Իսկ անդամակցելուց հետո, չեմ կարծում, որ որեւէ կրիտիկական նշանակություն ունենա ղարաբաղյան հարցի համար: Հույժ կարեւոր է, որ հակամարտող այս երկու  կողմերը համաձայնության գան: Ենթադրենք` Հայաստանը անդամակցեց մեկ միության հետ եւս, չնայած որ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց չէ որ ԵՏՄ-ն տնտեսական զարգացում է ապահովելու, եւ ոչ մի լուրջ տնտեսագետ ոչ մի մեկնաբանություն չի փորձի տալ քաղաքական հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, չեմ գտնում, որ Ղարաբաղի հարցում կտրուկ որեւէ բան կփոխվի: Դրա համար իմ գործընկեր Միխեեւը ասում էր` ղարաբաղյան հարցը հեռախոսազանգով չի լուծվելու. ոչ Մոսկվան եւ ոչ էլ Վաշինգտոնը չեն զանգելու ձեր փոխարեն եւ ասելու` հաշտվեք: Դա դուք պետք է անեք, գտնեք հաշտության բանաձեւը եւ հարցին լուծում տաք:
- Բայց օգնել կարող են, չէ:
- Օգնել` այո, բայց ձեր փոխարեն որոշել` ոչ: Եթե ես իմ կնոջ հետ վիճում եմ, ապա իմ ընկերները չեն կարող ինձ օգնել: Եթե բաժանվում ենք, ապա բաժանվում ենք, կամ որոշում ենք, ասենք, շաբաթվա մեջ մի անգամ այսինչ տեղում հանդիպել: Ոչ մի մայր, հայր, ընկեր չեն կարող ինձ եւ կնոջս օգնել, նույնն էլ վերը նշված կոնֆլիկտն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ