Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՒ ԴԱՐՁԻ ԲԵՐԵԼ ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԴԱՐՁԻ

ԲԵՐԵՆՔ ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂՆԵՐԻՆ

 

Այսօր  Երևանի կենտրոնական մանկական այգում (Կոմայգի) «Համահայկական ծնողական կոմիտե», «Մայրաքաղաքը՝ յուրաքանչյուրիս», «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ների ու մի շարք  երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ համերգ՝ ի պաշտպանություն ընտանիքի հոգեւոր ու ավանդական արժեքների:

«Իրավունքի» հետ զրույցում «Մայրաքաղաքը՝յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանն ասաց, որ  նման համերգները շարունակական են լինելու. «Փորձելու ենք ամեն ամիս նմանատիպ միջոցառումներ կազմակերպել հանուն ընտանիքի ու սիրո»:

Մելինեի խոսքով՝ այս միջոցառումներով փորձում են ընտանիքի ավանդական արժեքների կրող դարձնել նաեւ նրանց, ովքեր այսօր սխալ ճանապարհի վրա են,այլասերվածության հետեւորդ են:

Մինչ համերգը խոսքով հանդես եկան երգչուհի Անահիտ Շահբազյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանուն ավանդական արժեքների պահպանման:

Համերգից հետո  մասնակիցները երթով շարժվեցին  դեպի Սուրբ կաթողիկե եկեղեցի՝մոմավառության կատարելու համար:

Ի դեպ, հանդիսատեսի շարքում մեծ թիվ էին կազմում «Հայ ասպետ» հաղորդաշարի փոքրիկ մասնակիցները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ